Շուշին ավերված քաղաք էր, բայց կամաց-կամաց դառնում է մշակութային մայրաքաղաք, արդեն դարձել է: «Շանթ» հեռուստաընկերության եթերում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը խոսել է Շուշիի վերածննդի, զարգացման հեռանկարների մասին: Նա ասել է, որ Շուշիի բերդաքաղաքը գրավելու հպարտությունը, տոնը նրա համար է, որ մենք մեր անցած ուղին, ձեռքբերումները վերաիմաստավորենք:
«Հիմա ավելի շատ կարևոր է խոսել մեր վրիպումների մասին, մեր ձեռքբերածը ոչ ոք մեզնից չի խլի, մի ամբողջ սերունդ անցել է այդ բովով: Իսկ անցած տարի նոր, եկող սերունդը ապացուցեց, որ ամուր դիրքերում է»,-ընդգծել է նա: Նա կարծիք է հայտնել, որ Շուշիում տնտեսական զարգացման սահմանափակումներ կան՝ կլիմայական, տարածքային առումներով, բայց մշակույթի զարգացումը հնարավոր է, այն մշակութային մայրաքաղաք կարող է լինել, որովհետև մշակույթը, գիտությունը, գիտական միտքը սահմաններ չեն ճանաչում:
«Ես ավելի քան համոզված եմ, որ Շուշին դառնալու է Արցախի երկրորդ մայրաքաղաքը, ինչպես Սանկտ Պետերբուրգն է Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքը»,- հայտարարել է Ալեքսանդր Մանասյանը:
Նա նշել է, որ 25 տարին շատ քիչ ժամանակ է պատերազմից, ավերածություններից, այդքան փորձություններ տեսնելուց հետո լիովին վերականգնվելու համար, բայց այն զարգանում է, ինչպես Ստեփանակերտը:
«Բուհ-երի տարբեր բաժիններ, նախարարություններ կամաց-կամաց տեղափոխվում են Շուշի, բացվում են տարբեր տիպի թանգարաններ, այդ թվում՝ քարերի երկրագիտական թանգարանը, որը եզակի է ամբողջ տարածաշրջանում և ոչ միայն տարածաշրջանում»,- ասել է քաղաքագետը:
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01