Երևանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը տեղեկացրել է, որ տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Սուրբ Աստվածամայր և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններ տեղափոխված աղջիկների վիճակը ևս անփոփոխ է` կայուն ծանր: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի խոսքով` հնգյակի աղջիկներից մեկն իրենց մոտ է տեղափոխվել 820 գրամ քաշով:
«Այսօրվա դրությամբ փոքրիկն արդեն կշռում է 860 գրամ: Այսինքն` քաշն ավելացել է, իսկ դա նշանակում է, որ արդեն իսկ առողջացման դրական միտում նկատվում է: Երբ փոքրիկը դառնա 1.5 կիլոգրամ, արդեն իսկ կարող են ասել, որ այլևս կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բժիշկը:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքից էլ տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող աղջկա քաշը եղել է 830 գրամ:
«Աղջկա քաշն իջել էր, սակայն այսօրվա դրությամբ նորից նա կշռում է 830 գրամ»,-տեղեկացրին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանն ասել էր, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող հնգյակ նորածիններից աղջիկը օրական արդեն մինչև 5 գրամ մայրական կաթ է խմում:
Մեծամորից 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Նրանցից երկուսը մահացել են:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01