Այսօր Հաղթանակի զբոսայգում կենդանի մնացած վետերաններին ծաղիկներ էին բաժանում և շնորհակալություն հայտում իրենց կատարած հերոսության համար:
Հայաստանը մայիսի 9-ին տոնում է Երկրորդ համաշխարհային, ավելի ուշ՝ Հայրենական մեծ պատերազմներում Նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 72-ամյակը:

Հաղթանակի զբոսայգում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել պատերազմն անցած և ողջ մնացած այն սակավաթիվ վետերանները, որոնց կուրծքն ամբողջովին ծածկված էր շքանշաններով:
Եղիազարյան Ռաֆիկ անունով 92-ամյա վետերանը Aysor.am-ի թղթակցին պատմեց, որ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ սկզբից մինչև վերջ:
«Երբ սկսվեց պատերազմը, 17 տարեկան էի: 812 օր եղել եմ ռազմաճակատում՝ անցելով 2000 կմ մարտերով: Մասնակցել եմ Կուրսկի ճակատամարտին՝ գեներալ-գնդապետ Բատովի ենթակայության տակ՝ 15-րդ հրաձգային դիվիզիայում: Հասել եմ մինչև Լեհաստանի Շտետին քաղաք, որտեղ վիրավորվել եմ՝ կորցնելով ձեռքս, և ստանալով մոտ 100 վերք», - նշեց 92-ամյա վետերանը:
Նրա խոսքով՝ պատերազմը կարողացել են հաղթել միասնական կամք դրսևորելու արդյունքում:
Մեկ այլ վետերանի՝ Առաքելյան Նորայրի թոռը մեզ պատմեց, որ իր պապը կռվել է մարշալ Բաղրամյանի հրամանատարությամբ, եղել է տանկիստ:
Պապս 97 տարեկան է արդեն, մեծ դժվարությամբ է լսում, պատահում է, որ խառնում է իրադարձությունների հաջորդականությունը: Կռվել է նաև մինչև Հայրենական մեծ պատերազմ, իսկ պատերազմը սկսվելուն պես, եղել է 19 տարեկան, առաջին ռումբը ընկել է հենց իրենց զորամասի վրա՝ Բրեստում: Հասել է մինչև Քյոնինսբերգ: Ստացել է բազմաթիվ հրազենային վիրավորումներ», - պատմեց վետերանի թոռը:
Մինչ թոռնիկը պատմությունն էր ներկայացնում, վետերան Նորայր պապիկն ընթացքում ժպտում էր և հնչեցնում մարշալ Բաղրամյանի անունը:
Հաղթանակի զբոսայգի էին եկել նաև տասնյակ վետերանների հարազատներ՝ չնայած այն բանի, որ իրենց հերոսներն արդեն կենդանի չեն: Մարջանյան Արթուրի թոռնուհին պատմեց, որ իր պապը կռվել է Առաջին ուկրաինական ֆրոնտում, ստացել է երկու հրաձգային վիրավորում՝ երկու անգամ արժանանալով Կարմիր աստղի շքանշանի:
Հարցին՝ ի՞նչ էր պատմում իրենց պապը պատերազմից, նրանք հիշեցին, որ վերջինս շատ էր հիշում իր ենթակա մայոր Գայդաբուր անունով մեկին, ով փրկել է իրենց պապի կյանքը՝ մոտ 30 կմ տանելով մեջքի վրա:
aysor.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01