Ֆրանսիացի և ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել, որում հերքել է առասպելն այն մասին, որ լեգենդար վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակների հնչողությունն անգերազանցելի է:
ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիային, գրում է, որ հետազոտության ընթացքում փորձարկվել է Ստրադիվարիուսի երեք ջութակ և 10 տարի առաջ պատրաստված երեք ջութակ: 137 մարդու մասնակցությամբ գիտափորձն անցկացվել է երկու դահլիճում՝ Փարիզում և Նյու Յորքում: Ջութակների հնչողությունը գնահատվել է և նվագախմբի հետ, և առանձին: Փորձառու և սկսնակ հանդիսատեսը նախապատվությունը տվել է նոր գործիքներին: Ջութակահարները, որոնք գործիքները վերցրել են առանց նախապես տեղեկանալու, նույնպես ընտրությունը կատարել են հօգուտ ժամանակակից ջութակների:
Աշխարհում պահպանվել է մոտ 650 տեսակ երաժշտական գործիք, որոնք ստեղծվել են Ստրադիվարիուսի արվեստանոցում նրա օրոք: Դրանցից 512-ը ջութակներ են: Ընդհանուր առմամբ, կյանքի ընթացքում վարպետը 1100 գործիք է ստեղծել, հիմնականում ջութակներ: Ստրադիվարիուսի ջութակների գները հասնում են մի քանի միլիոն դոլարի: Ավելի թանկ են գնահատվում այսպես կոչված ոսկե շրջանում՝ 1700-1725 թվականներին ստեղծված ջութակները:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42