ՀՀ քաղաքական դաշտում նախընտրական շրջանում սպասվում են նոր ռեվերանսներ ու վերադասավորումներ:
Ընդդիմադիր դաշտում պայքարը 2017 թվականին տեղի է ունենալու երկու կարևոր «նիշաների» ներսում. առաջինը՝ խոշոր և միջին տնտեսական դերակատարներն են, որոնք բավարարված չեն առկա իրավիճակով և կփորձեն քաղաքական հենարան ստեղծել, երկրորդը՝ արևմտյան կողմնորոշմամբ քաղաքական ուժերը: Հետաքրքիր և նոր տարբերակներ կարող են առաջանալ դաշտում գործող ուժերի միավորուման արդյունքում:
Նմանօրինակ մի թեզ ոչ հերքել և ոչ էլ բացառել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Խոսքն այն մասին է, որ նախընտրական փուլում հնարավոր է կուսակցությունը միանա Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Ա.Մարտիրոսյանը նշել է. «Դեռևս քննարկումներ որպես այդպիսին չեն եղել, կարծում եմ՝ ցանկացած պարագայում համագործակցության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ կան ընդհանուր մոտեցումներ հատկապես մի շարք առանցքային հարցերի շուրջ: Մենք միշտ բաց ենք համագործակցության համար ցանկացած քաղաքական ուժի հետ»:
Փորձենք դիտարկել, թե իրականում ինչ է այսօր տեղի ունենում «Ժառանգությունում»: Այս կուսակցությունը՝ լինելով ԱԺ առանձին ֆրակցիա, կազմում ունի հինգ անդամ, որի կազմում Զարուհի Փոստանջյանը միայնակ է մնացել: Բուն կուսակցության գործունեության մասին խոսելիս կարող ենք ասել, որ միակ ադեկվատը հենց Արմեն Մարտիրոսյանն է մնացել: Կուսակցության ղեկավարը թեև Րաֆֆի Հովհաննիսյանն է, սակայն նա հայտնի է իր անկանխատեսելիությամբ: Հաճախ Ր.Հովհաննիսյանը չի տիրապետում կուսակցության ներսում տիրող իրավիճակին:
Նորաստեղծ «Համախմբում» կուսակցության մասին ավելի սահմանափակ դատողություններ կարելի է անել, քանի որ կուսակցությունում ընդգրկված են տարբեր հայացքների ու գաղափարների տեր մարդիկ, որոնք եղել են նաև այլ կուսակցություններում: Միաժամանակ նշենք, որ այս ուժը դեռևս հստակ չի ինտեգրվել ՀՀ քաղաքական դաշտին, համապատասխանաբար նաև քաղաքական բուն գործընթացներին, թեպետ կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսը պառլամենտական գործունեությամբ են զբաղված (հիշեցնենք, որ նրանք ԲՀԿ ֆրակցիայի նախկին անդամներ էին): Ասել է թե՝ «Համախմբում» կուսակցության «ռասկլադը» դեռևս պարզ չէ, հավանաբար կուսակցության համագումարից հետո, որը տեղի կունենա առաջիկայում, կլինեն որոշակի հստակեցումներ:
Կարող ենք եզրակացնել՝ անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցությունները կմիավորվեն և միասնական պայքար կծավալեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, փաստ է, որ նորմալ և ադեկվատ կուսակցությունները դեմոկրատական համակարգի կայացման նախահիմքերից են և բազմակուսակցականությունը երկրում միանշանակ բարձրացնում է նաև պառլամենտարիզմի մակարդակը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02