Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի առաջին փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տա-րաբնույթ հարցեր:
Նշելով, թե տեղյակ է, որ տիկին Ալվարադոյի այցը նախատեսված էր ավելի վաղ՝ ս.թ. ապրիլի 24-ին, որը հետաձգվեց Էկվադորում տեղի ունեցած և մարդկային բազում զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի պատճառով, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Էկվադորի բարեկամ ժողովրդին և հույս հայտնել, որ էկվադորյան իշխանություններին կհաջողվի հնարավորինս կարճ ժամկետներում ամբողջովին վերացնել երկրաշարժի հետևանքները:
ՀՀ Նախագահը Ռոսանա Ալվարադոյի այցը Հայաստան երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման վկայություն է համարել և ողջունել Էկվադորի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ ձևավորելու մտադրությունը, որը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, զգալիորեն կնպաստի միջխորհրդարանական կապերի սերտացմանը և արդյունքում՝ միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Ռոսանա Ալվարադոն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը շատ կարևոր է իր երկրի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Էկվադորի սահմանադրության հիմնարար դրույթներից մեկն է՝ բարիդրացիական և լավ հարաբերություններ կառուցել աշխարհի բոլոր երկրների և ժողովուրդների հետ, ուստի իրենք շահագրգռված են եղբայրական ջերմ հարաբերություններ հաստատել բարեկամ հայ ժողովրդի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են փոխգործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:
Էկվադորյան պատվիրակության կազմում ողջունելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, ով Պարլատինոյում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի նախաձեռնողներից է, Նախագահ Սերժ Սարգսյանը նրան և այդ նախաձեռնության բոլոր հեղինակներին իր խորին երախտագիտությունն է հայտնել, նշելով, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում ներդրված ջանքերը:
Նախագահը հաջողություն է մաղթել Էկվադորի խորհրդարանական պատվիրակությանը և հույս հայտնել, որ այն երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զգալի խթան կհանդիսանա:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03