ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ մայիսի 19-ին կայանալիք Իրանի նախագահական ընտրություններին՝ հիշեցնելով, որ գրանցվել է 6 թեկնածու:
Իրանագետի խոսքով՝ համակարգը երկու թևով է ներկայացած՝ պահպանողական և բարեփոխումների կողմնակիցների: Բարեփոխականների կողմնակիցների շարքում են, ըստ նրա, գործող նախագահ Հասան Ռոհանին, Իրանի փոխնախագահ Ջհանգիրին, նաև Իրանի արդյունաբերության նախկին նախարարը, մյուս երեք թեկնածուները պահպանողականների շարքում են:
Ոսկանյանի խոսքով՝ արդեն իսկ կայացել է թեկնածուների միջև երկու հեռուստաբանավեճ, որից հետո խիստ քննադատություններ են հնչել: Իսկ օրակարգում անդրադարձել են ներքաղաքական, Իրան-արևմուտք հարցերին, միջուկային ծրագրի կետերին և այլն:
Իրանագետը խնդրին անդրադարձավ նաև Հայաստանի և տարածաշրջանային հարցերի դիտանկյունից: «Հստակ պետք է գիտակցել, որ Իրանի արտաքին քաղաքականության ուղեգիծը պայմանավորված չէ թեկնածուներից մեկի ընտրվելով կամ չընտրվելով։ Հայ-իրանական քաղաքականությունը չի փոխվի որևէ մեկի ընտրվելու դեպքում, անշուշտ, փոքր կորեկցիաներ կկրի։ Ուստի, Հայաստանի շահերից պնդել, թե թեկնածուներից որն է ավելի ընդունելի՝ դժվար է ասել»,-ասաց նա:
Իրանում հայ համայնքի դիրքորոշումը Իրանի նախագահական ընտրություններում, ըստ իրանագետի, տեղին չէ համեմատել ամերիկահայ կամ ֆրանսահայ համայնքի հետ, կա հսկայական տարբերություն: «Իրանահայերը հանդես չեն գալիս որևէ թեկնածուի օգտին և ազատ են իրենց դիրքորոշմամբ քվեարկել ցանկացածի օգտին, այսինքն՝ չունենք դասական լոբբիզմ: Բայց, անշուշտ, հայ համայնքը կողմնակից է բարեփոխականներին, չնայած դա չի նշանակում, որ պահպանողականների նկատմամբ հակում չկա ընդհանրապես»,-ասաց նա:
Ոսկանյանը շեշտեց, թե Իրանում ինչ-որ առումով հայ լինելն առավելություն է, և իրանահայերին հատուկ ուշադրությամբ ու գորովանքով են վերաբերում: «Այսինքն` ընտրություններով չի փոխվի, անշուշտ, հայերի նկատմամբ այդ վերաբերմունքը, որն, իհարկե, հայերը վաստակել են»,- ասաց նա և նշեց, որ Իրանի բոլոր հաղթանակները կերտվել են հայերի մասնակցությամբ: «Այս դիրքորոշումը պետք է մենք արտահայտենք նաև իրանցիների նկատմամբ»,-ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47