Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
«Կարծում եմ՝ ընտրողները պետք է կողմնորոշվեն և դեմ քվեարկեն բոլոր նրանց, ովքեր իրենց դրդում են գնալ կեղծարարության: Իրենք քվեարկում են գաղտնի և, այդ գաղտնիությունից օգտվելով, կարող են իրենց վրեժը լուծել բոլոր նրանցից, ովքեր իրենց գցել են այդ վիճակի մեջ: Այդ 10 հազար կամ 5 հազար դրամները կամ 15 հազար դրամն ուղղակի մահապատժից առաջ մի ընթրիքի կազմակերպում է, նրանք պետք է հրաժարվեն»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Նա վստահ է, որ եթե ընտրողները հրաժարվեն ընտրակաշառքից, տեղի կունենա երկարատև բարեկեցություն ուղենշող հսկայածավալ փոփոխություն:
Նա դատապարտեց «Ելք» դաշինքի այն հայտարարությունն այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառք չեն վերցնի՝ ընտրություններից հետո կստանան 15000-ական դրամ սոցիալական աջակցություն:
«Մեր հանրային գումարներն իրենց նպատակայնությամբ պետք է ծախսվեն, և մենք պետք է իրականացնենք երկարատև ծրագիր, որի ներքո մարդիկ կարիք չունենան ընդհանրապես այդ 15 հազար դրամների: Առանց այն էլ մենք ունենք հատուկ բյուջեներ, որոնց միջոցով տրամադրում ենք այդ գումարները, հետևաբար ի՞նչ է ստացվում. առաջարկում են, որ մենք կգանք իշխանության՝ կտանք ընտրակաշա՞ռք»,-ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը:
Նրա տվյալներով՝ քաղաքապետարանի աշխատակիցներն օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած լծակներն ու վարչական ռեսուրսները, այդ թվում նաև սոցիալական ծրագրերը, դրանց միջոցով ահաբեկում են բնակչությանը: Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ դրա համար են մարդիկ ստիպված գնում քվեարկում:
«Մեկին ասում են՝ քեզ կկտրենք այս նպաստից, քեզ կկտրենք այս սոցիալական ծրագրից, դու չես կարող օգտվել այս կամ այն բժշկական ուղեգրից»,-տեղեկացրեց քաղաքապետի թեկնածուն:
Նա վստահ է՝ եթե մեկի անունը պետք է փոխվի մյուսով, գա նույնն անի, ապա դա փոփոխություն չէ, այլ մեկ անձի անվան փոփոխություն մյուսով: Իսկ իրենք առաջարկում են համակարգային փոփոխություն:
«2007-2008 թթ. փոքր և միջին բիզնեսը նվազելով՝ այս պահին հասել է 20 տոկոսի: Փոքր և միջին բիզնեսի քչացումը մեր համաքաղաքացիներին խոցելի է դարձրել: Խոշոր բիզնեսն իր մեջ կլանել է փոքր ու միջին բիզնեսը և բնակիչներին դարձրել անապահով: Մեկ միլիոն մարդ պաշտոնապես աղքատության մեջ է: Աշխատատեղ ունենալու միջոցով է նա դառնալու սոցիալապես ապահով»,-նշեց Զարուհի Փոստանջյանը և նշեց, որ ինքը շատ լավ տեղյակ է՝ ինչ է կատարվում հանրապետությունում, Նուբարաշենի աղբավայրին է ծանոթ, գիտի, թե ինչպես կարելի է վերամշակել ու օգուտ քաղել դրանից, գիտի, թե ինչպիսին են Երևանի ճարտարապետական նախագծային շեղումները: Իր խոսքով՝ ամեն ինչից քաջատեղյակ է:
«Մենք լինելու ենք կառավարություն, այդ կառավարության տրամադրության տակ է լինելու 250 միլիոն դոլարի բյուջեն, դրա ծախսերը, դրա նպատակային ծախսերը: Մենք գնում ենք վերցնենք իշխանությունը: Այլ ճանապարհ չունենք, այլընտրանք չունենք»,-եզրափակեց ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47