յս տարի դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ այս տարի Վերջին զանգի կապակցությամբ դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է:
«Մի քանի ահազանգ ենք ստացել, որոնց հետ կապված ուսումնասիրություն ենք կատարել, և միայն մեկի դեպքում է դրամահավաքություն գրանցվել. թիվ 3 դպրոցն էր, որի տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, իսկ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե Պողոսյանն ազատվել է
աշխատանքից: Այդ դպրոցի 12-րդ դասարանցիների ծնողներին պարտադրվել էր հավաքել գումարներ Վերջին զանգի համար»,-ասաց Արշակյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ դրամահավաքության բացառման վերաբերյալ տնօրեններին շրջաբերականներ կուղարկեն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ տեղեկացրեց, որ անհանգստություններ միշտ էլ կլինեն, սակայն իրենք արդեն սկսել են դրամահավաքության դեպքերը կանխելու համար միջոցներ ձեռնարկել: Նա նշեց, որ իրենք շրջում են դպրոցներով` ծնողներին ասելով, որ իրենց երեխաների տոնը կարող են նշել ինչպես ուզում են, բայց դա պետք է լինի դպրոցի պատերից դուրս:
«Արդեն իսկ խորհրդակցության ենք հրավիրել Երևանի դպրոցների բոլոր տնօրեններին և զգուշացրել, որ Վերջին զանգի անվան տակ դրամահավաքությունը պետք է բացառել, հակառակ դեպքում` պատասխանատվության կենթարկվի տնօրենն անձամբ: Բացի այդ` մենք զրուցում ենք ծնողկոմիտեների նախագահների և ծնողների հետ: Հենց հիմա էլ ես դպրոցներից մեկում եմ, որտեղ պետք է հենց այդ առիթով ծնողկոմիտեների նախագահների հետ հանդիպեմ»,- ասաց Սողոմոնյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47