Երևանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը պատմել է թիմում իր պատվախնդիր նպատակների, կենտրոնական պաշտպանի կարևորագույն հատկությունների, Երևանում իր նախընտրած վայրերի, ինչպես նաև` հայերի և սերբերի ընդհանրությունների մասին:
-Դանիել, պատմիր «Ալաշկերտում» քո մրցելույթների և մեր թիմում նպատակներիդ մասին:
-Սա արտասահմանում հանդես գալու իմ առաջին փորձն է: «Ալաշկերտը» հիանալի ակումբ է: Բոլորը շատ սիրալիր են: Սկզբնական շրջանում պետք էր ադապտացիա անցնել, ինչը ինձ հաջողվեց: Հիմա արդեն հարմարվել եմ և ներդնում եմ իմ ամբողջ ուժերը` թիմին օգուտ տալու համար: Իմ նպատակը «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն է: Այս պահի դրությամբ մենք մոտ ենք այդ նպատակին, սակայն առջևում մեզ 4 կարևոր հանդիպումներ են սպասում: Կարծում եմ, որ կարող ենք հաջողություններ արձանագրել նաև եվրագավաթներում, քանի որ շատ լավ թիմ ունենք: «Ալաշկերտում» հավաքված են փորձառու ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել եվրոպական թիմերում և իրենց երկրների հավաքականներում:
-Կարո՞ղ ես համեմատել Հայաստանի առաջնությունը Սերբիայի Սուպերլիգայի հետ:
-Հայաստանի առաջնությունը շատ մրցունակ մրցաշար է: Այստեղ ավելի արագ են խաղում, իսկ Սերբիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում մարտավարությանը:
-Որո՞նք են հիմնական որակները, որոնցով պետք է օժտված լինի կենտրոնական պաշտպանը:
-Առաջին հերթին կենտրոնական պաշտպանը պետք է չկորցնի կենտրոնացվածությունը: Որովհետև այդ դիրքում ցանկացած սխալը կարող է վճռորոշ դառնալ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայուն և լավ խաղը կարող է մթագնվել մեկ դրվագի պատճառով: Կարևոր են նաև արագությունը և գլխով լավ խաղը: «Ալաշկերտի» այս մարտավարության շնորհիվ մենք հաջող ենք գործում պաշտպանութունում և, ասես, մեկ մեխանիզմ լինենք:
-Ինչպե՞ս ես քեզ զգում Երևանում:
-Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Այստեղ մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մինչև Հայաստան տեղափոխվելը Երևանի և տեղի առաջնության մասին ինձ շատ լավ բաներ էին պատմել «Ալաշկերտի» նախկին սերբ ֆուտբոլիստներ Դուշկո Դուկիչը և Ալեքսանդր Տասիչը:
-Ի՞նչ տեղեր ես նախընտրում այցելել այստեղ:
-Թիմակիցներիս հետ հաճախ զբոսնում ենք, այցելում Օպերայի շրջակայքում գտնվող սրճարաններ: Այցելել ենք Գառնի, լուսանկարվել ենք (ժպտում է):
-Ի՞նչ բառեր գիտես հայերեն:
-«Ապրես» (ժպտում է), «Բարլուս Ձեզ», «Դալմա» (ծիծաղում է)...«Հանգիստ»:
-Դու միշտ ասում ես, որ հայերն ու սերբերը շատ ընդհանուր բաներ ունեն:
-Մեր երկրները նմանատիպ պատմություն ունեն. Մենք միշտ ստիպված ենք եղել պայքարել ազատության համար: Այստեղ զգում եմ ինձ ինչպես տանը (ժպտում է): Բոլորը փորձում են օգնել քեզ, ինչ-որ բանով օգտակար լինել:
-«Ալաշկերտում» քո թիմակիցները հաճախ քեզ «Դոկտոր» են անվանում: Դա քո մականու՞նն է:
-Ինձ այդպես են կոչում Հայաստանում (ծիծաղում է): Առաջինը ինձ այդպես կոչեց Ուրոշը: Իմ հաջող գործողություններից հետո նա ասում է. «Բրավո, դոկտոր» (ժպտում է): Դա կապված է նրա հետ, որ ես, ասես, «բժշկում եմ» խաղային դրվագները (ծիծաղում է):
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55