Խաչիկ Մանուկյանը մեկն էր դաշինքի 12 պատգամավորներից, որոնց անունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջինս հայտարարեց, որ ինքը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և պատրաստվում է պաշտպանել իր իրավունքները և վերցնել մանդատը: Լրագրողները փորձեցին կապ հաստատել Խաչիկ Մանուկյանի հետ,վերը նշված թեմայի շուրջ զրուցելու համար, սակայն նրանց ջանքերը անցան ապարդյուն: Որի հետո Խաչիկ Մանուկյանի կինը` Ալիսա Համբարձումյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Խաչիկ Մանուկյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս, նախօրոք պլանավորած գործուղման մեջ, որի ժամկետները սահմանվել էին դեռ ընտրություններից առաջ եւ դրանք տեղափոխել հնարավոր չէր :
Սակայն իրականում Խաչիկ Մանուկյանը դեռ շարունակում է հուսահատ քայլեի դիմել: Այսօր Մաստարայի հատվածում ճանապարհը քաղաքացիները փակել են ճաապարհը ի պաշտպանություն Խաչիկ Մանուկյանի: Անհարմար իրավիճակ է ստացվել , քանզի առավոտից 10-15 «ընտրողներով» փողոց փակել չի ստացվել, թեև հիշեցնենո, որ խորհրդարանական ընտրություններին Խաչիկ Մանուկյանը բավականաչափ ձայներ էր հավաքել: Ստացվում է , որ վերջինիս ձայն տվողները այդքան էլ չեն վստահում Մանույանին քանի ոչ բոլորն էին փողոց դուրս եկել ի պաշտպանություն քվե տված թեկնածուին:
Այսպիսով Խաչիկ Մանուկյանը որքան ավելի շատ է դիմում անիմաստ քայլերի, այնքան ավելի է մատնում իր ստոր նպատակը և այդքան ավելի վատ վիճակի մեջ դնում իրեն:
Ի դեպ՝ առավոտից լուրեր են պտտվում, որ այժմ նա շատ տխուր վիճակում է գտնվում, և ամեն կերպ փորձում է միջնորդներ գտնել, որպեսզի Ծառուկյանի մոտ իր համար բարեխոսեն ու կարողանա խոսել Ծառուկյանի հետ:
Ստացվում է, որ 5000 ձայն ստացած թեկնածուի համար միայն 10-15 մարդ է հավաքվել:
Ի դեպ՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած պատգամավորները արդեն հայտարարել են, որ կանեն այնպես ինչպես կասի Գագիկ Ծառուկյանը:


14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47