Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հոր` Համլետ Մխիթարյանի հետ նմանության, Բրազիլիայում անցկացրած փորձաշրջանի, ինչպես նաև դաշտում ագրեսիվ լինելու մասին:
«Էական չէ, թե ինչպիսի տաղանդով ես ծնվել: Ամենակարևորն այն օգտագործելն է և ջանք չխնայելը: Ուստի եթե ջանասիրաբար աշխատում ես, ապա տաղանդը միայն ուժ կտա քեզ: Եթե տաղանդավոր ես, սակայն ջանասիրաբար չես աշխատում, ապա չես դառնա ոչ մեկ:
Բավականին շատ որակներ եմ ժառանգել իմ հորից, սակայն կարծում եմ` նա ավելի արագ էր: Նա հուժկու հարվածների էր տիրապետում և գոլ խփելու բնազդային մասով շատ ուժեղ էր: Զգում եմ, որ տարբերվում ենք որպես ֆուտբոլիստներ: Մարդիկ նույնն են ասում, ուստի չեմ կարող համեմատել մեզ:
Սան Պաոլոյում անցկացրած ժամանակի ընթացքում բարելավեցի տեխնիկաս: Միանգամից դա չզգացի, սակայն տարվա ընթացքում հասկացա, որ այն ինձ շատ է օգնել: Շատ բան սովորեցի Բրազիլիայում լինելու և ուժեղ ֆուտբոլիստների հետ մարզվելու ժամանակ:
Դաշտում փորձում եմ այլ կերպ լինել: Փորձում եմ հրեշի նման լինել: Պայքարում եմ ամեն գնդակի համար ու փորձում անել լավագույնը: Դաշտից դուրս շատ ավելի հանգիստ եմ և չեմ սիրում ագրեսիվ լինել կամ նմանատիպ բաներ»,- ասել է Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34