Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց իր հանձնարարականները:
«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեզ համար ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը»,-ասաց նա և ակնհայտ համարեց, անհրաժեշտ է կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ և հանրակրթությունում և միջին մասնագիտական կրթության համակարգում և բարձրագույն կրթության համակարգում:
Վարչապետը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց տասնհինգօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման երկրորդ հերթի բացառումը։
Վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը, մեկամսյա ժամկետում քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը:
Նա հանձնարարեց երկամսյա ժամկետում ներկայացնել բարձրագույն կրթության մասին վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծը, չորսամսյա ժամկետում մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, մեկամսյա ժամկետում՝ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման և խոշորացման վերաբերյալ առաջարկություններ:
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր բուհերում ծրագրին հավատարմագրման ներդրմանը:
«Այսօր մեր բուհական համակարգում ներդրվող մեխանիզմները գործնական կիրառություն չեն ստանում, անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր, այս ծրագիրը պետք է հիմնված լինի երկրի տնտեսության գիտելիքի հետ բաղադրիչների, ուսուցման հետազոտության և կրթության կապի վրա»,-ասաց նա:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց կրթության և գիտության նախարարին և Ուսումնաագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենին մեկամսյա ժամկետում ներկայացնել բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելուն, այդ գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ, երեքամսյա ժամկետում ներկայացնել բուհերի կառավարական արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգ, այդ հայեցակարգին ներդրման ժամանակային քարտեզ և ժամանակացույց:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02