Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել երկրների միջև կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք լսում ենք հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին հայտարարություններ: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանք փչացրել»,- հայտարարել է Պուտինը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում թուրքական օդուժի կողմից խփված ռուսական ռմբակոծիչի համար, որը մասնակցում էր Սիրիայում մարտական գործողություններին: Այդ միջադեպն էլ դարձել է վեճի պատճառ, փոխանցում է Deutsche Welle-ն: Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի աշնանից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում արգելելով մի շարք ապրանքների ներմուծումն նու ռուս զբոսաշրջիկների մեկնումը Թուրքիա։ Թուրքիան և Ռուսաստանը, չնայած Սու-24 ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպին, տարածաշրջանի կարևորագույն երկրներն են համարվում և միմյանց կարիքն ունեն. վերջերս Al Jazeera Turk-ին տված հարցազրույցում ասել էր այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ «Մեր վարքագիծը մնում է նախկինի պես։ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ հարևաններ են եղել։ Այժմ ևս մենք տարածաշրջանի երկու կարևոր երկրներն ենք համարվում։ Մենք միմյանց կարիքն ունենք։ Ինքնաթիռի հետ կապված միջադեպը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէր»,-ասել էր նա։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34