2016 թվականին Արցախ են այցելել 13 հազար 960 զբոսաշրջիկ` 80 երկրից։ Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարի Արցախ էր այցելել 16 հազար 589 զբոսաշրջիկ` 78 երկրից:
Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը բավականին դիվերսիֆիկացված է։ 2016 թվականին Արցախ ամենից շատ այցելել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 6178 մարդ կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի 44,3 տոկոսը։ ԱՄՆ-ից Արցախ են այցելել 1479 զբոսաշրջիկ կամ 10,6 տոկոս, Իրանից՝ 737 կամ 5,3 տոկոս, Ֆրանսիայից՝ 668 կամ 4,8 տոկոս։ Առաջին տասնյակի մեջ են մտնում նաև Գերմանիան, Լիբանանը, Ուկրաինան, Կանադան և Չինաստանը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Արցախ այցելած միջազգային զբոսաշրջիկների 91 տոկոսը (12 հազար 784 մարդ) եկել են հանգստի և ժամանցի նպատակով։
1162 հոգի ժամանել են գործնական նպատակներով։ Կան նաև կրթության նպատակով Արցախ այցելողներ՝ 14 հոգի (այդ թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ)։
2000-ականների կեսերից սկսած Արցախ այցելող միջազգային զբոսաշրջիկների թիվը սկսեց կայուն աճել` տարեկան միջինը 5 հազար զբոսաշրջիկից հասնելով 15-16 հազարի: 2007 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմում էր 4 հազար 683, 2008-ին` 5368, 2009-ին` 5546, 2010-ին` 7922, 2011-ին` 11 հազար 362, 2012-ին` 15 հազար 566, իսկ 2013-ին 16 հազար 317: 2013 թվականից հետո զբոսաշրջիկների թիվը մեկ նվազել է, մեկ ավելացել։ 2014 թվականին Արցախ էր այցելել 14 հազար 375, իսկ 2015-ին` 16 հազար 589 զբոսաշրջիկ:
2017 թվականի առաջին եռամսյակում Արցախ է այցելել 1076 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 969-ի դիմաց:
Վերջին տարիներին Արցախում կայուն կերպով աճել է նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը։ 2011 թվականին Արցախում գործում էր 31 հյուրանոց, իսկ 2016 թվականին՝ 44 հազար:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47