Ավարտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Հարավկովկասյան 14-րդ մեդիա համաժողովը, որի առանցքային թեման կեղծ լրատվությունն էր, ապատեղեկատվության եւ քարոզչության տարածումը ավանդական եւ առցանց մեդիայում, ինչպես նաեւ դրա բացասական հետեւանքները խոսքի ազատության համար:
«Լրագրությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ կապված ապատեղեկատվության եւ քարոզչության հետ, որոնք կաշկանդում են անհատին իր կարծիքը ազատորեն արտահայտելուց եւ աղավաղում են հանրային կարծիքը, ինչպես նաեւ բաց եւ անկեղծ մտքերի փոխանակումը: Մամուլում բազմակարծության, ինչպես նաեւ մեդիա եւ թվային գրագիտության շնորհիվ ավելի հեշտ կարող ենք հաղթահարել
մարտահրավերները»,-ասել է Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Ֆրեյն Մարոևիչը:
Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից ավելի քան 80 լրագրողներ, կառավարական, հասարակական եւ ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներ Ռուսաստանից եւ Լիտվայից Վրաստան ժամանած միջազգային փորձագետների հետ միասին մասնակցել են երկօրյա միջոցառմանը:
Նրանք մշակել են մի քանի հնարավոր մոտեցումներ այս խնդիրների լուծման համար եւ շեշտել են խոսքի և մամուլի ազատությանն առնչվող միջազգային հանձնառություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Ամենամյա համաժողովը ծառայում է որպես հարթակ՝ քննարկելու ոլորտի մարտահրավերները, ներառյալ մամուլի ազատության մակարդակը, մասնավորապես, ԵԱՀԿ տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում:
«Վրաստանը գոհունակությամբ կշարունակի այս կարեւոր միջոցառման հյուրընկալումը հետագա տարիներին: Մեր կառավարությունը ջանք չի խնայում երկրում մամուլի ազատությունն ապահովելու համար», ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Խաթունա Թոթլաձեն:
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44