Սույն թվականի ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով: Ապրիլի 19-ին կանցկացվեն ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս- քարտուղարները: Կքննարկվեն 2015թ-ի գործունեության արդյունքները և կներկայացվեն գիտական զեկուցումներ: Ապրիլի 20-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2015 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ 2015թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ա.Գ. Պետրոսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Վ. Պապոյանը կներկայացնեն «Օպտիկական դիէլեկտրիկ բյուրեղներ. աճեցումից մինչև կիրառություն» գիտական զեկուցումը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47