Հայտնում ենք, որոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմիցհոդվածում նշված բնակարանում որևէքննչական գործողություն, այդ թվում՝խուզարկություն կատարելու նպատակ չի եղել: Ոստիկանության ծառայողներն իրավունքունենհանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիսհանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու,…ինչպես նաևհետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտքգործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքներըվերացնելու միջոցով /«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված/:
Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողանձին հայտնաբերելունպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր: Բնակարանումանցկացվել է միայն «օպերատիվ հարցում»օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ծառայողները բնակարան մուտք ենգործել տան տիրոջ թույլտվությամբ: Հիշյալ գործողությունները կատարելու համար դատարանի որոշում չի պահանջվում:
Ոստիկանությունը հորդորում է ծառայողների ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջանհրաժեշտտեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին