Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքն այսօր հրավիրել է ամփոփիչ հավաք: Առաջին ելույթը վերապահված էր ԱԺ պատգամավոր, Էդմոն Մարուքյանին, ով իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով երևանցիներին՝ բակերում արժանացրած նման վերաբերմունքի համար:
«Այն էներգետիկան, որ տեսնում ենք յուրաքանչյուր բակում, ամեն անգամ ջախջախում է ցանկացած ադիբեկյանական հարցում, որը հայտնի հայկական սոցիոլոգիայի հետևանք է»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց, թե երբ դաշինքը ստեղծվում էր, համոզմունք ունեին, որ ստորագրելու օրվանից Հայաստանի քաղաքական համակարգն այդ պահին եղած ներկապնակը չի լինի:
««Ելք» դաշինքով ՀՀ-ում արվել են փոփոխություններ և կա հնարավորություն ուղղորդելու ավելի արագ փոփոխություններ»,-ասաց նա:
ԱԺ պատգամավորը ներկայացրեց իրենց հիմնական երկու ուղերձները, որոնցից մեկն էր գնալ ընտրության և մյուսը՝ ձայները չփոշիացնել:
«Որքան մեր ուղերձները տեղ հասան, այդքան փոփոխություններն արված են: Առաջինը՝ չպետք է թույլ տալ, որ ՀՀԿ-ն իր ադմինիստրատիվ ռեսուրսը գործի դնի և Երևանում վերարտադրվի: Դա չպետք է թույլ տանք: Խնդրում եմ մայիսի 14-ին, եթե անգամ կարկուտ գա, գնացեք, եթե անգամ անդադար անձրև գա՝ գնացեք, անգամ եթե ձյուն գա, եթե անգամ, ձեզ տեղ են հրավիրել, գնացեք ընտրեք, և նոր գնացեք»,-ասաց նա և նշեց, թե իրենք ամեն բան արել են, որ ՀՀ հասարակությանը հուսահատության փոսից դուրս գա:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55