«Հայկական Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
Պարոն Աշոտյան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկինում չէր բացառում որեւէ պաշտոնում լինելու հեռանկարը, սակայն օրերս նշեց, որ նման մտադրություն չունի: Այս ընթացբում իր հետ համագործակցելու հարց քննարկվե՞լ է:
Աշխատանքային հարաբերությունները դադարել են այն պահին, երբ պարոն Աբրահամյանը դիմում գրեց կուսակցությունից հեռանալու մասին: Անձնական հարաբերությունները որքանով խորն էին եւ խիտ, այս պահին գոնե սառեցված են: Վստահ եմ, որ եթե որեւէ տեղ մեր ճանապարհները խաչվեն, Երեւանում լինի, թե այլ վայրում, շատ անմիջական եւ անձնական կոնտակտ է լինելու երկու կողմից: Բայց աշխատանքային հարաբերությունները, քաղաքականություն կոչվածը դադարեցման պահից գոյություն չունի:
Հիմա Հովիկ Աբրահամյանը կուսակցության անդա՞մ է , թե՞ ոչ:
Անդամությունը դադարեցված է, դրա մասին մամուլին հայտնել ենք վաղուց:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հաղթանակ զբոսայգում հայտարարեց, որ իր համար ընդունելի է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Դա նրա անձնակա՞ն կարծիքն է:
Ես չեմ նայել վարչապետի հարցազրույցը, չգիտեմ ինչ ձեւաչափով է արծարծվել իմ գործընկերոջ անունը, բայց վստահ եմ, որ եթե ձեւաչափերը տարբեր լինեին, ապա մի շարք անուններ վարչապետը կարող էր չբացառել: Որպես քաղաքական որոշում չի քննարկվել, որեւէ անվան հետ որեւէ պաշտոն չի շաղկապվում: ՀՀԿ գործադիր մարմինն այդ հարցին կանդրադառնա ԱԺ անդրանիկ նիստից օրեր առաջ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ է վաղուց, շատ շատերը, եւ ես ունեմ շատ դրական կարծիք պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին: Նրա մասին կարծիքը կուսակցությունում շատ դրական է, ինչպես շատ շատերի հանդեպ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01