Ռուսաստանում գրանցված տնտեսական աճն ակտիվացրել է Բելառուսի տնտեսությունը: Այդ մասին ասված է հինգշաբթի տարածված Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների զեկույցում, որը նվիրված է տարածաշրջանի տնտեսական վիճակին: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ իրավիճակը կարող էր ավելի լավ լինել. երկկողմ առևտրին դեռևս շարունակում է խոչընդոտել ռուս գործընկերների կողմից պայմանավորվելու ցանկության բացակայությունը, գրում է «Независимая Газета»-ն:
ԱՄՀ զեկույցում նշվում է, որ ռուսական տնտեսությունը նկատելի ակտիվացում է ցույց տալիս և «իր հետևից քարշ է տալիս» ԱՊՀ երկրներին, մասնավորապես՝ Բելառուսին:
Ալեքսանդր Լուկաշենկոն, երեկ Մինսկում հանդիպելով ՌԴ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ, հիշեցրել է, որ չնայած Բելառուսի և Ռուսաստանի նախագահներն ապրիլին պայմանավորվել են նավթի և մթերքների մատակարարումների հարցերի շուրջ, մինչ այդ Բելառուսն «արդեն շատ բան է կորցրել արհեստական խնդիրներից»: Նրա խոսքով՝ ռուսական սահմանափակումները «թանկ են արժեցել» Բելառուսին:
«Եթե մենք միասնական շուկա ունենք, եկեք իրար համար խոչընդոտներ չստեղծենք»,- ասել է նա: Նախագահն ընդգծել է, որ բելառուսական արտադրանքի մատակարարումների համար սահմանափակումներն «արհեստական կերպով էին ստեղծվում», և նախագահների խոսակցությունից հետո «անհետացել են»՝ «Աստված տա, ընդմիշտ»:
Բելառուսի նախագահը բողոքել է, որ արտադրողներին չի հաջողվում պայմանավորվել: «Եկեք անկեղծ մրցակցենք, ազնիվ ձևով… Դա մեր ընդհանուր շուկան է: Իրար վրա ճնշում գործադրել պետք չէ»,- նշել է Լուկաշենկոն:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01