Gallup International Association-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը և նրանց քաղաքապետի թեկնածուներն ինչ վարկանիշ ունեն: Հարցումները ներառում են քարոզարշավի սկզբից մինչև մայիսի 9-ն ընկած ժամկետը:
Նավասարդյանը նշեց, որ հետազոտության մեթոդը դեմ առ դեմ հարցումն է եղել, հարցումն իրականացվել է 1074 անձի շրջանում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում, իսկ սխալվելու հավանականությունը 3% է:
Հարցին՝ տեղյա՞կ եք, որ մայիսի 14-ին ընտրություններ են, հարցվածների 95,9 տոկոսը պատասխանել է՝ այո: Հարցվածների 56,1 տոկոսն էլ նշել է, որ հետևում է քաղաքական ուժերի քարոզարշավին: Իսկ թե ո՞ր ուժերի քարոզարշավին են հանդիպել ավելի շատ, հարցվածների 73,8 տոկոսը նշել է` ՀՀԿ-ի, 46,3 տոկոսը` «Ելք» դաշինքի, իսկ 32,5 տոկոսը՝ «Երկիր ծիրանի»-ի:
«Քաղաքական ուժերի ու դաշինքների նախընտրական ծրագրերի հետ ծանոթացե՞լ եք» հարցին, հարցվածների 42,8 տոկոսը պատասխանել է` այո, որից ՀՀԿ-ի ծրագրին ծանոթացել է 78,5 տոկոսը, «Ելք» դաշինքի ծրագրին` 47,4 տոկոսը, իսկ «Երկիր ծիրանի» ծրագրին` 36,5 տոկոսը:
Հարցին՝ մասնակցո՞ւմ եք քաղաքական ուժերի հանդիպումներին՝ համայնքների, բակերի հավաքներին 16,7 տոկոսը պատասխանել է՝ այո, որից ՀՀԿ-ի բակային հանդիպումներին մասնակցում է 80,4 տոկոսը, «Ելք» դաշինքի հանդիպումներին` 20,7 տոկոսը, «Երկիր ծիրանի»-ի հավաքներին` 11,2 տոկոսը:
«Մայիսի 14-ի` ավագանու ընտրություններին մասնակցելո՞ւ եք» հարցին 67,1 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, ավելի շուտ մասնակցելու է 15,4 տոկոսը, իսկ հարցվածների 10,4 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցելու:
Եվ վերջին հարցին, թե ում են ընտրելու, հարցվածների 72,3 տոկոսը պատասխանել է` Տարոն Մարգարյանին, Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու է հարցվածների 15,5 տոկոսը, իսկ 4,7 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանի: Դժվարացել է պատասխանել հարցվածների 3,2 տոկոսը, հրաժարվել է պատասխանել հարցվածների 4,3 տոկոսը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02