Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսի 16-ին սպասվելիք հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման լինելու են Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներն (YPG) ու ԱՄՆ-ի կողմից նրանց զենքի տրամադրումը: Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
«Թրամփի հետ մեր խոսակցությունը պետք է լինի մեզ հուզող թեմաների վերջակետը, ոչ թե ստորակետը: Դա քրդական ջոկատներին տրվող զենքն է: Դրանք ծանր զենքեր են: ԱՄՆ-ն էլ է դա ընդունում: Այս ամենը հակասում է մեր և ԱՄՆ-ի ռազմավարական շահերին ու համագործակցությանը: Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այս ամենը զարգանա», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի:
YPG-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրենց ուժերին զենք տրամադրելու մասին որոշման ստորագրման համար:
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44