Երևանի «Գլաձոր» համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Բուհի ռեկտոր Գագիկ Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին նիստին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակը կրթության ոլորտում էական նշանակություն ունեցող բարձրագույն կրթության որակին առնչվող հիմնախնդիրների քննարկումն է:
Նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բուհի ողջ անձնակազմին՝ շեշտելով, որ «Գլաձոր» համալսարանն առաջին բուհերից մեկն է, որը, ըստ նախարարի, Հայաստանում փորձեց կայացնել ոչ պետական բուհական համակարգը: «Երկիրն ունի լիարժեք կրթական համակարգ, եթե առկա են նաև որակ ապահովող ոչ պետական բարձրագույն ուսհատատություններ: «Գլաձոր» համալսարանն իր պատմության ընթացքում անցել է դժվարությունների միջով, սակայն կարողացել է պահպանել իր որակը: Այս համատեքստում շատ կարևոր է, որ բուհի հիմնադիրը, դասախոսն ու ուսանողը գիտակցում են համալսարանի առաքելությունը: 25-ամյա անկախության ճանապարհին մենք կարողացել ենք ձևավորել մեր ազգային կրթական համակարգը: Որդեգրելով եվրոպական կրթական համակարգը՝ մենք մոտեցել ենք բարեփոխումների երկրորդ փուլին, երբ արդեն ունենք միջազգային չափանիշներին համապատասխան ձևաչափ, և եկել է ժամանակը՝ այն լցնել համապատասխան բովանդակությամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրում առանձնացվել են մի քանի սկզբունքներ՝ գիտելիք, հմտություններ և դաստիարակություն: «Բարեփոխումների համատեքստում պետք է հստակեցվեն նաև համալսարանական կրթության համակարգը, ֆինանսավորման մեխանիզմները, ուսանողակենտրոն կրթությունը: Վերջինիս կապակցությամբ ցանկանում եմ շեշտել, որ պետք է ապահովել ուսանողների շարժունություն նաև երկրի ներսում, և բուհերը պետք է բացեն իրենց լաբորատորիաները, գրադարանները, առհասարակ, իրենց ռեսուրսները բոլոր ուսանողների համար՝ այսպիսով մոտենալով ցանցային համալսարանների գաղափարին: Սա իր հերթին ենթադրում է եռանկյունի՝ բուհ, գիտական հաստատություն, մասնավոր հատված: Բացի այդ, Հայաստանը բարձրագույն կրթության ոլորտում պետք է որդեգրի սոցիալական պատասխանատվության խնդիր, և կրթությունը պետք է մատչելի լինի սոցիալական բոլոր շերտերի համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ առկա է նաև ՀՀ վարչապետի հանձնարարական՝ սահմանված ժամկետներում անցկացնել բուհերի առարկայական հավատարմագրում:
Ելույթից հետո ներկաները նախարարին ուղղել են մի շարք հարցեր: Մասնավորապես, վերջիններս հետաքրքրվել են, թե պետությունն ինչպիսի ուշադրություն է դարձնում հիմնարար գիտությունների զարգացմանը, հասարակագիտական առարկաների կարևորությանը, ուսանողների համար գիտությամբ զբաղվելու մատչելիությանը, պետական աջակցությանը երիտասարդ գիտնականների ծրագրերին և այլն:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03