Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, ուղղակի մենք ասում ենք, որ մեր սուղ միջոցների պարագայում ոչ էֆեկտիվ ծախս ենք կատարում: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանին ներկայացվել են Շիրակի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի առողջապահական հիմնարկներում իրականացվող օպտիմալացման գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է տնտեսել շուրջ 250 մլն դրամ:
Այս համատեքստում, գործադիրի ղեկավարը նշել է. «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, ուղղակի մենք ասում ենք, որ մեր սուղ միջոցների պարագայում ոչ էֆեկտիվ ծախս ենք կատարում: Այդ միջոցը կարող ենք կրկին թողնել տվյալ ոլորտում՝ բարձրացնելով սպասարկման որակը, հարմարավետությունը, որպեսզի երեխան երկրորդ հերթ չգնա, ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, սահմանամերձ գյուղում ուսուցչի խնդիր չունենանք, որովհետեւ այնտեղ նրա աշխատավարձային համակարգը մեկ այլ գործակցով է հաշվարկվում»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նրան վստահեցրել են, որ օպտիմալացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նշված բոլոր հարցերին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքների խոշորացման, համայնքներում տարբեր ծառայությունները մասնավոր կառավարման հանձնելու գործընթացին, Համայնքային ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, Տարածքային կառավարման հայեցակարգի նախնական տարբերակին, «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված միջոցառումներին եւ այլն:
Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ճիշտ ուղու վրա ենք, շատ բան ունենք անելու: Դուք պետք է մի բան գիտակցեք, որ այսօր, ի դեմս ձեր թիմի՝ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք տարածքային կառավարման մեջ պետք է կատարեն համակարգված փոփոխություններ: Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ: Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը, հասկանա մարզն ուր է գնում, երազանքը որն է, ինչպես ենք շարժվում առաջ»: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ եռաստիճան կառավարման համակարգում գործառույթների հստակ բաժանումը:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34