«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, թե Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի` Արաբկիրում գտնվող շտաբում ընտրակաշառք են բաժանում: Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրում է, որ մարդկանց կուտակումներ կան:
Henaran.am-ի հետ զրույցում «Հանրապետական» կուսակցության Արաբկիրի տարածքային շտաբի պետ Հրայր Անտոնյանը հավաստիացրեց, որ նման բան չկա. «Նախ խնդրում եմ Ազգային ժողովի այլևս ընտրված պատգամավորին ապատեղեկատվություն չտարածել, երևակայությանը զոռ չտալ և չփնտրել ընտրակաշառք այնտեղ, որտեղ գոյություն չունի: «Հանրապետական» կուսակցության` Արաբկիրի տարածքային շտաբն ընտրակաշառք բաժանելու ո´չ մտադրություն ունի, ո´չ ծրագիր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կուտակումներին, ապա Հրայր Անտոնյանն ընդգծեց. «Եթե ինքը չգիտի, միգուցե նոր է ընտրություններին մասնակցում, ասեմ` շատ բնական է, որ ընտրական շտաբների մոտ կան քաղաքացիներ, ովքեր մեր ակտիվիստներն են, մեր համախոհներն են, ՀՀ քաղաքացիներ են, և զարմանալի կլինի, որ շտաբների մոտ չլինեն քաղաքացիներ»:
Արաբկիրի շտաբի պետը կոչ արեց «Ելքի» գործընկերներին զբաղվել ավելի օգտակար գործով և երևակայությանը զոռ չտալ, ապատեղեկատվություն էլ չտարածել: «Հույսով եմ, որ նրանք ականջալուր կլինեն մեր գնահատականներին: Իսկ եթե որևէ մեկն ունի ընտրակաշառքի կամ ընտրախախտումների վերաբերյալ որևէ տեղեկատվություն, առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին: Եվս մեկ անգամ կտրականապես հերքում ենք, որ նման բան կա: Մեր հասարակությունն է, Տարոն Մարգարյանի շտաբն է, մարդիկ գալիս են շտաբ, ի՞նչ խնդիր կա»,-եզրափակեց Հրայր Անտոնյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47