ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) ղեկավարի պարտականությունները ստանձնած Էնդրյու Մաքեյբը հինգշաբթի հայտարարել է, որ նախագահ Թրամփի՝ Ջեյմս Կոմիին (FBI-ի նախկին ղեկավար-խմբ.) աշխատանքից հեռացնելու որոշումը չի ազդի Ռուսաստանի և Թրամփի թիմի հավանական կապերը հետաքննող կոմիտեի աշխատանքի վրա: Դա լավ նորություն է՝ գրում է The New York Times-ը:
Չնայած Թրամփի պնդումներին, որ ինքը և իր թիմը որևէ առնչություն չունեն Ռուսաստանի հետ, հակառակ փաստերը շարունակվում են կուտակվել՝ գրում է պարբերականը և մեջբերում «մասնավոր հաշվետվություն կապերի մասին, որոնք մեզ հայտնի են»:
Թրամփի ընտնեկան բիզնեսը
Թրամփը և իր ընտանիքը փորձել են Ռուսստանում բիզնեսով զբաղվել,հատկապես 1980-ական թվականներին: Նրանք նաև ռուս ձեռնարկատերերի հետ, որոնք գործունեություն են ծավալում նաև քաղաքականությունում, զարգացրել են կոմերցիոն և անձնական կապեր: Բացի այդ Թրամփը համագործակցել է ադրբեջանական ծագում ունեցող Ագալարովների ընտանիքի հետ, երբ Մոսկվայում 2013թ. անցկացվել է «Միսս տիեզերք» մրցությունը: ՌԴ մայրաքաղաքում գտնվելիս Թրամփը, ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, հանդիպել է տասնյակ օլիգարխների հետ:
Մայքլ Ֆլին
Ֆլինը՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը, մի քանի անգամ զրուցել է ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, երբ Թրամփը ստանձնում էր նախագահական լիազորությունները: Նրանք քննարկել են Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները: Թրամփը Ֆլինին աշխատանքից հեռացրեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա խաբել է փոխնախագահ Մայք Փենսին բանակցությունների բնույթի վերաբերյալ:
Ջեֆ Սեշնս
ԱՄՆ գլխավոր դատախազ Սեշնսը Սենատում հայտարարել է, որ որևէ կապ չի ունեցել ռուս պաշտոնյաների հետ Թրամփի քարոզարշավի ժամանակ, բայց գործնականում երկու անգամ հանդիպել է ռուս դեսպանի հետ:
Փոլ Մանաֆորթ
Թրամփի նախընտրական քարոզարշավի նախկին ղեկավար Մանաֆորթը Ուկրաինայում աշխատել է որպես խորհրդական ռուսամետ քաղաքական կուսակցության և նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար: Մանաֆորթին մեղադրում են ռուսամետ կուսակցությունից գաղտնի փողեր ստանալու համար:
Քարթեր Փեյջ
Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Փեյջը՝ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի խորհրդականը, շփումներ է ունեցել ռուսական հետախուզության հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա նաև ռուսամետ ելույթով հանդես է եկել Մոսկվայում 2015թ. հուլիսին:
Փաստերը վկայում են խոշոր գերտերության հետ անսովոր հարաբերությունները ունեցող ամերիկյան ցանցի գոյության մասին: Բոլոր նրանք, որոնց հուզում է ամերիկյան օրեսնդրության հեղինակությունը, պետք է շահագրգռված լինեն հետաքննությամբ, որը թույլ կտա պարզել՝ արդյոք Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին՝ եզրափակում է պարբերականը:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55