«Ելք» դաշինքը դիմել է Հայաստանի վարչական դատարան՝ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործության հետ։ Այս մասին մայիսի 12-ին NEWS.am-ի եւ հայկական «Ազատություն» ռադիոկայան թղթակիցների հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ԿԸՀ-ն նրանց ծանուցել է, որ նիստը նշանակված է այսօր՝ 20։00-ին։ «Այսինքն՝ փաստացի նրանք փորձում ենք կրկնել միեւնույն բանը, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մենք ԿԸՀ-ի որոշումը բողոքարկել էինք Վարչական դատարանում, սակայն հայցի քննարկումը դադարեցվել է այն պատճառաբանությամբ, թե արդեն որոշում ընդունելու համար ժամանակ չկա։ Այժմ նրանք, ըստ էության, փորձում են կրկնել նույն բանը, բայց քանի որ մենք նրանց գործունեությունը որպես անգործություն ենք դիտարկում, պատրաստվում ենք առաջիկա 1-2 ժամերի ընթացքում Վարչական դատարան դիմել», - ընդգծել է Վահագն Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքից ՀՀ խորհրդարանի պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ԿԸՀ առաջին հայտարարությունը ներկայացնելուց հետո, հայտարարել է. «Մենք ԿԸՀ-ից պահանջել ենք երաշխավորել ու ապահովել դատական պարզաբանման մեր իրավունքը եւ մեր դիմումի հետ կապված վերջնական որոշումը ներկայացնել ժամը 15:00-ից ոչ ուշ, որպեսզի կարողանանք Վարչական դատարան հայց ներկայացնել: Բոլորս վստահ ենք, որ ԿԸՀ-ն իրավական պաշտպանության արդյունավետ համակարգ չէ: Հետեւաբար, մենք ամեն դեպքում դատարան կդիմենք, եթե ԿԸՀ-ն մինչեւ ժամը 14:00-ն նիստ չհրավիրի»։
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34