Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2017թթ. մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:
Այս անգամ ներկայացնում ենք քաղաքային հարմարավետ և գրավիչ միջավայր ստեղծելուն ուղղված աշխատանքների ցուցանիշները, քանի որ քաղաքային միջավայրն ուղղակի ներգործություն է ունենում մարդկանց կյանքի վրա: Այս համատեքստում մատչելի ու հարմարավետ Երևանի կառուցումը քաղաքապետարանի առաջնահերթություններից է:
Այդ նպատակով 2013-2017թթ. շարունակվել են իրականացվել քաղաքային ձևավորման, մայրաքաղաքում մատչելիության և հարմարավետության ապահովմանն ուղղված ծրագրեր, որոնց հիմքում միշտ եղել է համաչափ զարգացման սկզբունքը:
Ըստ քաղաքային հարմարավետ և մատչելի միջավայրի ստեղծման ծրագրերի 2013-2017թթ. ցուցանիշների՝
• Երևանում նկարազարդվել է 1041 բակային տարածք,
• վերանորոգվել և գունազարդվել է 145 կամարանցում,
• տեղադրվել է 100 փողոցային նորաոճ ուղենիշ,
• ստեղծվել է 437 ծաղկային կոմպոզիցիա,
• փողոցներում և հանրային վայրերում տեղադրվել է 5500 նստարան և անվճար հայտարարությունների 450 վահանակ,
• կառուցվել է 2000 թեքահարթակ` փողոցների և հանրային վայրերի մատչելիությունն ապահովելու համար։ Պիլոտային ծրագրի շրջանակում կառուցվել է վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում,
• բնակչության սակավաշարժ խմբերի համար հարմարեցվել է 25 ավտոբուս,
• հանրային 2 այգիներում տեղադրվել են ներառական խաղահրապարակներ,
• տեսողության խնդիր ունեցողների համար մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ սալիկներ են տեղադրվել քաղաքի 73 հատվածներում։
Հիշեցնենք, որ ամբողջական հաշվետվության էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.yerevan.am/am/report/annual-report-2016/:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47