Մայիսի 11-ին, Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ հատվածում «Ֆորդ» մակնիշի, այնուհետև «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներին բախված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին և ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել էր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել էր, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը
մահացել էին:
«ԶԻԼ»-ի վարորդը թողել էր դեպքի վայրը և դիմել փախուստի:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների աշխատանքների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 23.45-ին, «ԶԻԼ»-ի 64-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին և մայիսի 12-ին, ժամը 00.50-ին, ձերբակալվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01