Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան հայի հերոսական ոգու, անկոտրում կամքի և հավերժ լինելիության անժխտելի վկանեերը դարձան: Այս հերոսամարտերը մեկնդմիշտ վիժեցրին պանթուրքիզմի և մեծ թուրան ստեղծելու թուրքերի վաղեմի երազանքները, ինչպես նաև փրկեցին հայության վերջին բեկորները իսպառ կործանումից: Բնական է, որ նման փառապանծ հաղթանակները պետք է նոր էջ բացեին մեր պատմության մեջ: Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո Հայաստանը դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից, բացառապես մայիսյան հերոսամարտերի շնորհիվ 1918թ. մայիսի 28-ին ձեռք բերեց անկախություն: Ցավոք սրտի նորաստեղծ հանրապետությունը գտնվելով բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի արանքում ընդամենը 2 տարի կարողացավ գոյատևել և այնուամենայնիվ այն կարևոր ու նշանակալից իրադարձություն էր մեր իրականության մեջ և իր արժանի տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ: Հայի հաղթական բազուկի զորությունը թշնամին ճաշակեց նաև երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ հայկական 89-րդ Թամանյանական դիվիզիան հաղթական մուտք գործեց Աբդուլ Համիդի և երիտթուրքերի կնքահայր ու դաշնակից` Գերմանաիայի մայրաքաղաք Բեռլին, իսկ Ռայխստագի առջև մեր հերոսները թնդեցրած մեր ավանդական քոչարին կրկին ապացուցեց` հայի անխափան ու լուսեղեն երթի ու այդ երթի ընթացքին խանգարող ցանկացած խոչնդոտի վերացման վճռականության մասին: Սակայն մեր քաջերը չշտապեցին իրենց հաղթական սուրը փառքով դնել պատյան, քանի որ 1988թ. սկսված Արցախյան ազատամարտը ստիպեց մեզ կրկին արժանին մատուցելու մեր թշնամուն և 70-ամյա գերությունից հետո ազատագրել մեր պատմական հողերը: Հայ զինվորի և սպայի անօրինակ սխրագործության ու բացառիկ հայրանասիրության հերթական ապացույցը ազերիները ստացան ապրիլր 2-ին սանձազերծաց քառօրյա պատերազմի օրերին: Մեր ազգը հերոսական ազգ է ուստի օրինաչափ է, որ մեր հայրենիքի համար ճակատագրական պահերին միշտ էլ ի հայտ են եկել անձնուրաց հերոսներ և տաղանդավոր հրամանատարներ: Պատահական չէ, որ 1918թ-ից հետո Դրոյին, Մովսես Սիլիկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Դանիել Բեկ-Փիրույանին, հետագայում փոսխարինեցին փառաբանված Մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Իսակովը, Նվեր Սաֆարյանը, Արցախյան պատերազմը ևս հայտ բերեց ներ հերոսներ ` Մոնթե, Վոժդ, Վազգեն Սարգսյան, Գեղազնիկ մՄիքաելյան, Թաթուլ Կրպեյան, բացառություն չեր նաև ապրիլյան քառօրյա պատերազմը` Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Հովիկ Մաիլյան, Ռոբերտ Աբաջյան, հազար փառք ու հավերժ խոնարհում ի փառս հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսներին, նրանք զոհվեցին հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն հայ ժողովրդի պայծառ և լուսավոր ապագայի և իրենց հերոսական մահով ևս մեկ անգամ ի լուր աշխարհի հաստատեցին Սևակյան հայտնի խոսքերի ճշմարտացիությունը, որ եղել ենք, կանք ու դեռ շատանանք:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22