Պոլսո հայոց պատրիարքարանը հայոց 4 նվիրապետական աթոռներից մեկն է, որը 1461 թվականից գործում է։ Այն բազմաթիվ խնդիրներ է ունեցել Օսմանյան կայսրության ժամանակ, սակայն իրավիճակը, որն այսօր է տիրում է, աննախադեպ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Նա նկատեց, որ հայ հոգևորականն, այդ թվում նաև Պոլսո պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն, ուխտ են անում հավատարիմ մնալ, անառարկելիորեն հետևել եկեղեցու օրենքներին:
«Սակայն Աթեշյանը դրժել է այս ուխտը, խոստումը, որը վերջերս տվել էր Էջմիածնում: Աթեշյանը չէր պատկերացնում, որ Կոնստանդինապոլսի կրոնական դասն իրեն չի ընտրի, հույսն այն էր, որ տեղապահ կընտրվի: Բայց նա խայտառակ պարտություն կրեց, ավելին՝ 2 անգամ ավելի պակաս ձայն հավաքեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանից: Մեր եկեղեցին 2 գլուխ ունենալ չի կարող»,- ասաց նա:
Հացպանյանը նկատեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, օրհնություն ուղարկել, այսօր էլ Բեկչյանը Հայաստանում է և մեկնելու է Մոսկվա ՝ մասնակցելու հոգևոր գերագույն խորհրդի նիստին: Վերջինս կարծիքով՝ նման վերաբերմունքը ցույց է տալիս, որ Մայր Աթոռը Բեկչյանին է ճանաչում որպես ընտրված տեղապահ:
«Հիմա հարց է, թե ո՞վ չի ճանաչում: Չի ճանաչում Աթեշյանը, որը հայտնի է իր սրբապղծություններով։ Նա, թեպետ չի էլ ասում, թե Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը չի ընտրվել, պարզապես հրաժարվում է փոխանորդի կարգավիճակը զիջել և սրացում է մտցնում: Սակայն այստեղ զարմանալի է Մայր Աթոռի դիրքորոշումը , քանի որ եկեղեցու օրենքները չկատարելու համար կարող են մի քանի անգամ պատժվել, սակայն առ այսօր այդ պատիժ չի եղել: Եկեղեցին լռում է, որևէ կերպ չի մեկնաբանում եկեղեցու երկգլուխ իշխանությունը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին մի հատ էլ կաթողիկոս, որն իրեն կաթողիկոս կհայտարարի»,-ընդգծեց Հացպանյանը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետը շեշտեց, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի լիազորությունները չի ճանաչում միայն Աթեշյանը՝ պատճառաբանելով, թե Թուրքիայի իշխանությունն իրեն է ընդունում: Միևնույն ժամանակ Հացպանյանը մատնանշեց, որ փոխանորդի փոփոխության մասին Թուրքիայում պետք է տեղեկացներ հենց Աթեշյանը, որը չի արել, ավելին՝ Աթեշյանը չի լքում Պոլսո պատրիարքարանը:
«Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի առաջ պատրիարքարանի դռները փակ են, ավելին՝ ոչ միայն պատրիարքարանի դուռն են փակել Թուրքայի ոստիկաններն, այլև պատրիարքարանի դիմացի Սուրբ Աստվածածնի եկեղեցու դուռը: Աթեշյանը հրահանգ էր տվել, որ եկեղեցու դռները փակ լինեն, ես ինչքան ինձ հիշում եմ այդ մայր եկեղեցու դուռը և, ընդհանրապես, հայկական եկեղեցու որևէ դուռ փակ չի եղել : Սա բավական պետք է լիներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար, որ կարգալույծ անի Աթեշյանին, քանի որ Աստծո դուռը փակում ես տեղապահ ընտրված մարդու դիմաց: Աթեշյանի գնացած եկեղեցիներում մարդիկ դուրս են գալիս քարոզի ժամանակ, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ժամանակ լեփ լեցուն է լինում»,-եզրափակեց Սարգսիս Հացպանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47