Սիրիայում բախումնազերծ գոտու ստեղծմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արաբագետ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում իր կանխատեսումներն է արել, թե Սիրիայում, որ շրջանում կտրամադրվի բախումնազերծ գոտու վերահսկողություն:
«Հիմնականում վերահսկողություն իրականացնելուց Հալեպում հնարավոր է լինի Իրանի, Իդլիբում ` ամբողջապես Թուրքիայի և Լաթաքիայում՝ Ռուսաստանի մասնակցությունը»,-նկատել է նա:
Ընդհանուր առմամբ, գնահատելով ներկայումս Սիրիայում ընթացող զարգացումները՝ արաբագետը նշել է երեք կետ` հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկությամբ բախումնազերծ կամ միջազգային տերմինաբանությամբ ապաէսկալացիոն գոտիների ստեղծում և երրորդ գործընթացը, որը կարելի է պայմանավորել նաև երկրորդով` ներքին բախումները հակակառավարական տարբեր խմբավորումների միջև:
«Մայիսի 3-4-ն Աստանայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև: Հանդիպում է եղել նաև 2016 թվականի տարեվերջին Սիրիայում հաստատված հրադադարի հիմնական միջնորդ կողմ հանդիսացող Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև: Ամենակարևոր ձեռքբերումը կողմերի միջև բախումնազերծ գոտիներ ստեղծելու մասին պայմանավորվածությունն է, որն ուղղակիորեն ռուսական կողմի առաջարկությունն էր, նախաձեռնողն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր: Հենց նրա հանձնարարությամբ ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեց այս նախագիծը»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Սիրիայի 4 շրջաններում` Իդլիբ նահանգում, Դամասկոսի թաղամասերից մեկում, ալ-Կունայտրա և Դարա նահանգներում պետք է ստեղծվեն բախումնազերծ գոտիներ: Անցյալ տարեվերջին դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայում հաստատվեց հարաբերական հրադադարի ռեժիմ: Հատկապես անցյալ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումից հետո այս հրադադարի ռեժիմը աստիճանաբար դադարեցրել է իր ազդեցությունն ու նշանակությունը սիրիական հակամարտության շրջանակներում:
Գործընթացը փրկելու և շատ ավելի ընդլայնելու համար Ռուսաստանի կողմի ց առաջ է քաշվել բախումնազերծ գոտու ստեղծման նախաձեռնությունը: Նախնական պայմանավորվածությունների համաձայն գործելու են երեք հիմնական արտաքին դերակատարները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: ՌԴ կողմից շատ ակտիվ բանակցություններ են ընթանում այլ արտաքին դերակատարների ներգրավելու համար: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի մասին է, Հորդանանի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների:
«Իմ խորին համոզմամբ ռուսական կողմը, հասկանալով, որ գործող ներկա դերակատարների միջոցով հնարավոր չէ պահպանել հրադադարի ռեժիմը կամ ստեղծել միջավայր սիրիական հակամարտության կարգավորման համար, առաջ է քաշում նոր ծրագիր, որում հնարավոր կլինի ներգրավել արտաքին դերակատարների շատ ավելի լայն շրջանակի»,- նշել է արաբագետը:
Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայի միջազգային բանակցությունների՝ մայիսի 4-ին կայացած հերթական փուլի ընթացքում հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ: Հուշագրի համաձայն, մայիսի 6-ից այս գոտիներում կդադարեն բոլոր բախումները կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջև:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32