Թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Մուրադ Յեթքինը հոդված է հրապարակել, որտեղ անդրադաձ է կատարվում վերջին տարիներին արտաքին քաղաքականությունում Թուրքիայի ձեռք բերած հաջողությունների և անհաջողությունների մասին:
Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ձեռք բերված գլխավոր հաջողությունների մասին, առաձնացնում է 2016թ. մարտին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների վերաբերյալ պայմանագիրը: Ըստ նրա` չնայած, որ կողմերի միջև հարաբերությունները այժմ սրված են, այնուամենայնիվ, այդ պայմանագիրը մինչ օրս էլ մեծ դեր է խաղում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում:
Միևնույն ժամանակ կողմերի միջև լարվածություն առաջացնող հանգամանք էր այն, որ Թուրքիայում սկսեցին խոսել մահապատժի վերականգման մասին, ինչը դեմ է եվրոպական սկզբունքներին:
Անդրադառնալով Գերմանիայի հետ հարաբերություններին՝ հեղինակը նշում է. «Թուրք-գերմանական հարաբերություններում շատ խնդիրներ կան և դրանք մինչև 2017թ. Գերմանիայում կայանալիք կանցլերի ընտրությունները, հավանաբար, լուծում չեն ստանա»:
Նշվում է, որ չնայած 2016թ. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ քիչ թե շատ կարգավորվեցին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, այնուամենայնիվ, դրանք վերջնականապես չեն ամրապնդվել, դրա վառ ապացույցն էր ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում: Նշյալ իրադարձությունները իրենց բացասական ազդեցությունը թողեցին ոչ միայն տուրիզմի և գյուղանտնեսության, այլև երկկողմանի տնտեսական հարաբերությունների վրա:
Յեթքինը չի խուսափել անդրադարձ կատարել նաև թուրք-իսրայելական հարաբերություններին: Չնայած «Մավի մարմարայի» դեպքերից հետո տարիներ անց, նկատվեց որոշակի կամք` կարգավորելու հարաբերությունները, այնուամենայնիվ, վերջին օրերի իրադարձությունները նոր խոչընդոտ առաջացրեցին այդ հարցում: Մասնավորապես սյունակագիրը նկատի ունի այն հանգամանքը, որ Իսրայելի խորհրդարանում քննարկման դրվեց օրինագիծ, որով նախատեսվում է արգելել վաղ առավոտյան և ուշ գիշերը կատարվող մուսուլմանական աղոթքի (էզան) կատարումը բարձրախոսների միջոցով:
Նրա խոսքերով` այժմ չի կարելի ասել, որ Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Հունաստանի և Եգիպտոսի հետ գտնվում են լավ վիճակում: «Դրանք շատ հեռու են լավ լինելուց», -նկատում է Յեթքինը:
Այնուհետև հեղինակը խոսելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և այդ ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանի վարած քաղաքականության մասին, նշում է, որ այդ ժամանակ Թուրքիան Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ փորձում էր որոշակի հարաբերություններ կառուցել:
Նրա գնահատմամբ` ի տարբերություն Ահմեթ Դավութօղլուի վարչապետ լինելու ժամանակաշրջանի, որի ընթացքում Թուրքիան վարում էր ավելի գաղափարախոսական արտաքին քաղաքականություն, ներկայումս նման միտում չկա:
Հոդվածի վերջում թուրք սյունակագիրը տարակուսանքով հարց է բարձրացնում. «Արդյո՞ք Էրդողանի անցկացրած սահնադրական հանրաքվեն օգուտ կտա Թուրքիայի անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»:
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44