Հայաստանն ունի բարենպաստ տնտեսական հնարավորություններ: Վերջին երկու տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում կատարվել են 500 մլն դոլարի ներդրումներ: Այս մասին ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը: Նրա խոսքով՝ աշխատելով ՀՀ կառավարության հետ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համար առաջնային են համարվում կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնես միջավայրի բարելավման քայլերը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, հարկային և մաքսային վարչարարության հետ կապված հարցերը, որոնք կարևոր գործոններ են արտասահմանյան գործարարների մրցունակ և հաջողակ լինելու համար:
Այս բոլոր քայլերի արդյունքում գործարարներն իրենց ավելի վստահ կզգան և ավելի շատ ներդրումներ կատարելու պատրաստ կլինեն:
«Այս ուղղություններում մենք տեսել ենք դրական զարգացումներ: Թերևս այդ են փաստում վերջին երկու տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում կատարված 500 մլն դոլարի ներդրումները: Հայաստանն ունի բարենպաստ տնտեսական հնարավորություններ: Մեր կառավարությունը պատրաստ է և ունի միջոցներ այդ ուղղությամբ աշխատելու համար: Հայաստանի հետ ունենք առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր, ինչպես նաև կա տնտեսական հարցերով հայամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբ:
Ներգրավում ենք ամերիկյան և հայկական բիզնես ներկայացուցիչներին` հասկանալու և աջակցելու նրանց, որպեսզի զարգացնենք գործարար կապերը», ասաց Յուսենը: Նրա դիտարկմամբ` Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում 2 երկրների հարաբերությունները զարգացում են ապրել, և գործընկերությունն աջակցությունից տեղափոխվել է առևտրի և տնտեսական հարաբերությունների դաշտ:
Յուսենի խոսքով` այն լինելու է իրենց աշխատանքի հետագա ուղղվածությունն առաջիկա 25 տարիների ընթացքում, որից հետո ակնկալում են, որ կկարողանան իրական առևտրատնտեսական կապեր ձևավորել Հայաստանի և ԱՄՆի միջև:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55