Տարբեր մասնագիտական հաշվարկներով Հայաստանում քաղաքական ընտրություն կատարողների թիվը տատանվում է 300 հազարից կես միլիոնի հատվածում: Սրանք մարդիկ են, որոնց ընտրության, քվեարկության վրա ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ազդեցություն չունեն: Այս մի քանի հարյուր հազար ընտրողները քաղաքական տարբեր հայացքներ ունեն, անգամ` պրիմիտիվ և իռացիոնալ, բայց նրանց մտածողությունը, նրանց վարքագիծը քաղաքական է: Սա ազատ Հայաստանի միջուկն է, շանսը, որ մի օր դրսից այլ աչքով կնայեն մեր ընտրություններին` դրանք չդիտարկելով եվրասիական ամոթալի փաթեթի մեջ: Արդյո՞ք 300 հազար կամ հինգ հարյուր հազար թիվը մեծ է, որոշիչ: Այս հարցը չունի սպառիչ, վերջնական պատասխան:
Ամեն բան պետք է նայել հարաբերականության, ձևակերպված խնդրի, օրակարգի համատեքստում: Եթե այս թվին մոտենանք «կրիտիկական զանգվածի» լյումպենածին տեսության տեսանկյունից և դրանով պայմանավորենք «կայծակնային» իշխանափոխության անհրաժեշտությունը, ապա պարտվելու ենք և հիասթափվենք, որովհետև գործ ունենք փոքր թվի հետ: Իրար փոխող մեր ընդդիմադիրները հենց այս պրիմիտիվ մեթոդոլոգիայով են արդարացնում իրենց կրկնվող սխալներն ու անտաղանդությունը:
Եթե ինչ-որ մեկը մտածում է էլեկտորալ այդ կապիտալն օգտագործել` իշխանությունների հետ «բազարներ» անելու համար, ապա ակնհայտորեն ուշացել է, որովհետև Գագիկ Ծառուկյանին այս «համարում» այլընտրանք գտնելն իրատեսական չէ:
Իսկ եթե ավելի ռացիոնալ դատենք, ապա այդ մի քանի հարյուր հազար ընտրողներն այն հույսն են, այն ճանապարհը, որ մեզ հասցնելու են ազատ Հայաստան, որում ընտրությունն ոչ թե քրեաօլիգարխիկ միջոցառում է լինելու, այլ` քաղաքական մրցակցության, հասարակական կոնսենսուսի դրսևորում: Ընդդիմության խնդիրն այդ մի քանի հարյուր հազարանոց էլեկտորատը կապիտալացնելն է, նրան քաղաքական «բնավորություն», արժեքային կողմնորոշում հաղորդելը: Այդ առումով` այսօրվա ընտրությունները կորսված շանս են` անկախ կանխատեսելի արդյունքներից ու մանր-մունր սյուրպրիզներից: Քաղաքական առումով` այսօր ոչ ոք չի հաղթելու, որովհետև պարտված երկրում հաղթողներ չեն լինում:
Ընտրությունների` մի քանի ժամից հասանելի դառնալիք արդյունքներն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Ինձ հուսադրում է, որ նույնիսկ այսպիսի անորակ համակարգի, ամուլ իշխանության և անհեռանկար ընդդիմության պարագայում, մի քանի տասնյակ հազար մարդ այսօր մոտենալու է քվեատուփին` քաղաքական ընտրություն կատարելու նպատակով: Սա նշանակում է, որ Ազատ Հայաստանն մի օր ոչ թե տեսլական, այլ իրականություն է դառնալու:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03