Գարնան գալստյան հետ մեկտեղ մարդկանց մոտ առաջանում է քաղաքի աղմուկից ու կեղտից հեռանալու և բնության գրկում հանգստանալու ցանկություն: AdMe.ru-ն կիսվել է խորհուրդներով, որոնց շնորհիվ կարելի է խուսափել տհաճ իրավիճակներից և վայելել հարմարավետ հանգիստը:
Խարույկ արեք քարի կամ ավազի վրա: Եթե համապատասխան վայր չեք գտնում, քերեք հողի վերին շերտը՝ ազատելով այն բուսականությունից, և կրակ արեք դրա վրա:
Կրակն ուժեղացնելու համար նախատեսված հեղուկը մի լցրեք բաց կրակի վրա, քանի որ այսկերպ շիշը կարող է պայթել ձեռքում: Ավելի լավ է հեղուկը լցնել փայտերի վրա և անմիջապես վառել դրանք, որպեսզի հեղուկը չգոլորշիանա և չբռնկվի:
Մոծակներին և այլ վնասակար միջատներին կարելի է հեռու պահել՝ խարույկի կամ մանղալի (կրակարան) տաք ածուխների վրա լցնելով խնկունու կամ եղեսպակի մի քանի տերև:
Ջրի մոտ հանգստանալու դեպքում սպասքը մի լվացեք ջրամբարում և մի լվացվեք ափի մոտ: Դույլ կամ այլ անոթ օգտագործեք այս նպատակով, այնուհետև կեղտոտ ջուրը լցրեք հողի վրա, որպեսզի այն ներծծվի:
Մարմնի վրա տիզ հայտնաբերելու դեպքում չի կարելի անմիջապես հեռացնել այն: Սկզբից անհրաժեշտ է մշակել խայթի հատվածը բուսական յուղով, այնուհետև թելով հանգույց անել ու տեղադրել այն միջատի գլխի և մարմնի արանքում և դանդաղ վերև քաշել թելը՝ հեռացնելով այն:
Այրվածքների դեպքում շերտերով կտրատեք հում կարտոֆիլը կամ գազարը և դրեք վնասված հատվածի վրա: Քիչ անց սառը ջուր լցրեք այրված մաշկի վրա, հետո աղ ցանեք: Սպասեք, մինչև աղը չորանա և թափվի:
Եթե այրվածքներն ուժեղ են (գոյացել են բշտիկներ կամ պոկվել է մաշկը), մշակեք դրանք հակաբիոտիկ պարունակող քսուկով և միայն դրանից հետո վիրակապ դրեք, հակառակ դեպքում վիրակապը կկպչի վերքին:
Օձ նկատելու դեպքում մի շարժվեք և թույլ տվեք նրան հեռանալ. այս սողունները հարձակվում են միայն այն դեպքում, եթե իրենց կյանքի համար սպառնալիք են զգում:
Օձի խայթոցի դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ամբողջությամբ դադարեցրեք շարժել վնասված վերջույթը, քանի որ շարժումն արագացնում է արյան շրջանառությունն անոթներով, ինչի հետևանքով թույնն ավելի արագ է տարածվում օրգանիզմում: Ախտահանեք վերքը և ստերիլ վիրակապ տեղադրեք դրա վրա, այնուհետև լարան տեղադրեք առավելագույնը 30-40 րոպեով, որպեսզի չխախտվի տուժած հյուսվածքների արյան մատակարարումը: Հնարավորինս արագ դիմեք բժշկի:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03