Երևանի Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցում տեղակայված 6/01 ընտրատեղամասում քվեարկեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ընտրատարածքում հանդարտ, առանց խախտումների, ուղղորդումների ընտրություն է ընթանում:
«Ես քվեարկել եմ հանուն բարեկեցիկ, հարմարավետ և անվտանգ Երևանի»,-նշեց նա:
Անդրադառնալով իր քաղաքական ապագային և Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ որոշեց հրաժարվել պատգամավորի մանդատից, Արման Սահակյանը նշեց՝միշտ կողմնակից է եղել, որ քաղաքական գործիչը լսի իր քաղաքական թիմի որոշումները
«Ես ասել եմ, որ պատրաստ եմ աշխատել և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում, եթե քաղաքական ուժը որոշել է, որ ես պիտի լինեմ գործադիրում, ուրեմն կլինեմ գործադիրում»,–ասաց նա՝ մանրամասնելով, թե քաղաքական թիմը կորոշի՝ հետագայում ի՞նչ կլինի։
Արման Սահակյանն ընդգծեց, որ դեռ քննարկումներ չկան և հայտնի չէ, թե ինչ պաշտոն է ստանալու:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը՝ գուցե քաղաքական թիմը որոշել է, որ պիտի ինքնաբացարկ ներկայացնի, որպեսզի մի տնից խորհրդարանում երկու հոգի չլինի, Արման Սահակյանը նշեց.«Էդպիսի մի երգ կա՝ մի տան ծառից երկու ծիրան մի պոկի, փաստացի մեր 2-րդ ընտրատարածքի հանրությունը դա արել է ապրիլի 2-ին, համենայն դեպս ես կարծում եմ, որ նման խնդիր չկար, բայց ես ինքս եմ դեմ նման երևույթներին»,-ընդգծեց Արման Սահակյանը:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34