Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են. այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Զ. Փոստանջյանը քիչ առաջ մտել էր ՀՀԿ շտաբերից մեկն, այնտեղ հայտարարում, որ կեղծ փաստաթղթեր կան, և որ ընտրակաշառք է բաժանվում: «Տիկին Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է «Հանրապետական» կուսակցության շտաբի բնականոն աշխատանքը: Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն: Նա որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ: Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ և խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը: Իսկ այդ ցուցակները մեր ակտիվի ցուցակներն են, մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու և´ ակտիվի, և´ կուսակիցների, և´ ընտրողների ցուցակներ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա հորդորեց թույլ տալ իրենց շտաբին նորմալ աշխատել: Իսկ ընտրակաշառքի մասին ապացույցներ ունենալու դեպքում ՀՀԿ շտաբի պետը հորդորեց դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01