ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են այցելություններ բնակարաններ՝ ճշգրտելու համար, արդյոք ցուցակներում կան մահացած անձանց տվյալներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությանը, համաձայն որի 4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է:
ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են այցելություններ բնակարաններ՝ ճշգրտելու համար, արդյոք ցուցակներում կան մահացած անձանց տվյալներ: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 2.000 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց մահը սահմանված կարգով գրանցված չի եղել իրավասու մարմնում և բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը տեղեկացված չի եղել դրա մասին:
Այցելություն կատարվել է նաև Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք, որտեղից Նորայր Ավետիքի Բարսեղյանի մահվան փաստի վերաբերյալ որևէ անձի կողմից տեղեկություն չի տրամադրվել: Ն. Բարսեղյանը Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք բն.14 հասցեում հաշվառված է 1988 թ.-ից:
Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները այցելություն են կատարել Նորայր Բարսեղյանի հոր՝ Ավետիք Ջիվանի Բարսեղյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Ղափանցյան փ. 22/22 հասցե:
Ավետիք Բարսեղյանը տեղեկացրել է, որ իր որդին մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մահվան փաստի վերաբերյալ երբևէ ՀՀ ոստիկանության տարածքային բաժին կամ անձնագրային ծառայություն չի տեղեկացրել»:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56