Մայիսի 14-ին, Երևանի ավագանու անդամի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբից ստացվել է Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ ահազանգ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Զ. Փոստանջյանը բանավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նշված շտաբում կատարվում է ընտրական բնույթի հանցագործություն:
Ոստիկանության ծառայողները շտաբում գտնվողներից, այդ թվում՝ Զ. Փոստանջյանից և նրան ուղեկցող անձանցից պահանջել են դուրս գալ տարածքից, չխոչընդոտել ինչպես շտաբի բնականոն աշխատանքը, այնպես էլ ոստիկանության ծառայողների գործողություններին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեպքի վայրում պետք է կատարվեր զննություն, համապատասխան անձանցից վերցվեր գրավոր բացատրություններ, իսկ Զ. Փոստանջյանից՝ հանցագործության մասին հաղորդում:
Ինչպես Զ. Փոստանջյանը և նրա կողմնակիցները, այնպես էլ շտաբում գտնվող լրագրողները հրաժարվել են ենթարկվել տարածքից դուրս գալու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ պնդելով, որ բոլոր գործողությունները կատարվեն իրենց և լրագրողների ներկայությամբ: Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս հնչեցված՝ տարածքից դուրս գալու վերաբերյալ խնդրանքները և հորդորները դիտավորությամբ անտեսվել են:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն կողմնակի անձինք իրավունք չունեն ներկա գտնվել քրեադատավարական գործողությունների կատարմանը, ուստի տարածքից դուրս գալու վերաբերյալ նշված անձանց ներկայացված ոստիկանության պահանջները բխել են օրենքից: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար:
Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Նկատի ունենալով հիշյալ անձանց կողմից ոստիկանության ծառայողներին անհնազանդության շարունակական բնույթը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով կիրառվող ֆիզիկական ուժի գործադրմամբ Զ. Փոստանջյանը դուրս է բերվել տարածքից:
Վերջինիս նկատմամբ բերման ենթարկելու կամ ձերբակալման գործողություններ չեն իրականացվել:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, այնտեղ գտնվող անձանց որևէ գործողություն կատարելու պահանջներ ներկայացնելը և խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ:
Ինչ վերաբերվում է Զ. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, ապա դա իրականությանը չի համապատասխանում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47