Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված եզակի միջադեպերը տհաճ են, սակայն իրենց եզակի բնույթով չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Արդյունքը կլինի լեգիտիմ, սպասենք արդյունքներին, որպեսզի փաստենք, որ այսօրվա միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը»:
Արմեն Աշոտյանը նաև հույս հայտնեց, որ ՀՀԿ-ի մրցակից ուժերը չեն դիմի քարոզչական և հակաքարոզչական միջոցների իրենց վարկանիշի համար։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն աշխատել է օրենքի շրջանակներում:
«Այն դեպքերը, որոնք իրավապահների կողմից կդիտվեն որպես օրենքի խախտում, պետք է իրենց ընթացքը ստանան: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ցածր մասնակցություն է գրանցվել, ապա ասեմ, որ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են»,-ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ցածր մասնակցությունը ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է, թեև ՀՀԿ-ի համար ցանկալի էր, որ մասնակցությունը լիներ ավելի բարձր:
«Փաստենք, որ արդյունքների ամփոփումը ցույց կտա, թե այդ մասնակցությունն ինչի հետևանք է: Իմ կարծիքով՝ այս ամենը հետևանքն է այն բանի, որ մեր մրցակիցները չեն կարողացել ներգրավել երևանցիներին: Գուցե մի քիչ առաջ եմ ընկնում, սակայն եթե սխալ լինեմ, ցանկացած ժամի կարող եք ասել»,-ասաց նա։
tert.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32