Ամերիկացի սենատորներ Չարլզ Շումերը, Լինդսի Գրեմը եւ Մայք Լին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել իշխանություններին փոխանցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հետ զրույցի ձայնագրությունը, եթե այն գոյություն ունի, փոխանցում է BBC-ն:
Ավելի վաղ իր Twitter-ում Թրամփն ակնարկել է, որ նման ձայնագրություն, հնարավոր է, կա: «Մամուլը տեղեկություններով «հեղեղելուց» առաջ, Ջեյմսը լավ կաներ համոզվեր, որ մեր զրույցի ձայնագրություն չկա»,- գրել էր նախագահը: Սպիտակ տունը ոչ հաստատել, ոչ հերքել է նման ձայնագրության առկայությունը:
ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերը հայտարարել է, որ Թրամփի եւ Քոմիի զրույցի ձայնագրության ոչնչացումը օրենքի խախտում կլինի: «Եթե ձայնագրություն չկա, նա [Թրամփը] պետք է Քոմիից եւ ամերիկացի ժողովրդից ներողություն խնդրի ապատեղեկատվության համար»,- ասել է Շումերը:
Հանրապետական Լինդսի Գրեմը Թրամփին կոչ է արել հստակ ասել՝ ձայնագրությունը կա, թե ոչ: Եթե կա, ապա պետք է փոխանցել իշխանություններին, հայտարարել է նա:
Նույնպիսի կոչով է հանդես եկել մեկ այլ հանրապետական սենատոր՝ Մայք Լին:
Դոնալդ Թրամփը ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին հեռացրել է մայիսի 10-ին: Թրամփը դարձել է երկրորդ նախագահը, որը ՀԴԲ տնօրենի է հեռացնում՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ նա «ի վիճակի չէ բյուրոն արդյունավետ ղեկավարել»: Քոմին ղեկավարել է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի անդամների հնարավոր կապին առնչվող ՀԴԲ քննությունը:
ԱՄՆ նախագահի այս քայլը քննադատել են դեմոկրատները՝ Թրամփին մեղադրելով քննության վրա ազդելու փորձի մեջ: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Քոմիին հեռացնելու որոշումը Ռուսաստանի հետ կապված չէ:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34