Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում նախօրեին վկայություն է տվել Թուրքիայում հայտնի մաֆիայի պարագլուխ Քյուրշաթ Յըլմազը, որը հայտարարել է, որ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամներն Անկարայում նրան առաջարկել էին կազմակերպել Դինքի սպանությունը: Այս մասին գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Որպես վկա հանդես եկած Քյուրշաթ Յըլմազը նշել է, որ Դինքի սպանությունից որոշ ժամանակ առաջ նրան հանդիպման են հրավիրել «Հիզմեթ»-ի՝ Անկարայում գործող ներկայացուցիչներից մեկի` Իսմայիլ Է.-ի հետ ու խոսել հայ լրագրողի մասին:
«Ասացին, որ նա (Դինքը) փորձում է ակտիվացնել հայկական լոբբին Թուրքիայում, մեր երկրի համար մեծ վտանգ է ներկայացնում, և առաջարկեցին ստանձնել նրա սպանության գործը», - ասել է Յըլմազը` հավելելով, որ հանդիպումը տեղի է ունեցել գյուլենականներին պատկանող մի հյուրանոցում:
Նա նաև մանրամասնել է, որ Իսմայիլ Է.-ն խոսել է ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող քուրդ ալևիների մասին և նշել նրանց համայնքի ականավոր գործիչներին «ոչնչացնելու անհրաժեշտության» մասին:
«Երբ չընդունեցի նրանց առաջարկը` սկսեցին իմ և իմ ընկերուհու` Թուղբա Օզայի դեմ թակարդ լարել», - նշել է Յըլմազը:
Ըստ նրա` գյուլենականներն իրենց ուժը ցույց տալու համար նույնիսկ ձեռքի շարժումով ցույց են տվել այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ էրդողանի նստավայրն ու ասել` «Եթե ուզենք` այստեղից վարչապետին անգամ կխփենք»:
Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01