Առաջին հանրապետությունը մեծ հիմքեր դրեց, որ 90-ականներից հետո կարողացանք անկախ Հայաստան ստեղծել. Սարդարապատի հուշահամալիրում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ գնալով բավականին լուրջ առաջընթաց ենք գրանցում և արդեն գիտենք, թե ինչպես պաշտպանենք հայրենիքը, ինչպես առաջ գնանք:
Թե որն է Երրորդ հանրապետության ամենամեծ սխալը՝ ԱԺ նախագահը պնդեց, թե չի կարծում, որ մեծ սխալներ թույլ են տրվել: «Ըստ էության աշխատանքային պահերին հնարավոր է որոշ սխալներ եղել են, բայց, ընդհանուր առմամբ որևէ սխալ չունենք, որովհետև մենք անկախ պետություն ենք, իսկ ժողովրդի համար ամենամեծ գաղափարախոսությունն իր անկախությունն է»,-ասաց նա:
Հարցին, թե երկրում իշխանությունները սկսել են բարեփոխումների գործընթաց՝ կոռուպցիայի դեմ պայքար, պետական ապարատի կրճատում՝ ի վերջո ժողովուրդը երբ կզգա իր վրա դրական փոփոխությունները՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, եթե փոփոխությունները ուզում ենք զգալ ինչպես Եվրոպայում է, դա բավականին երկար կտևի, բայց ինչպես մեր ազգային ադաթն է պայմանավորում՝ կարծում եմ գնալով կամաց-կամաց կհասնենք նաև դրան»:
ԱԺ նախագահը նշեց, որ դեռևս սա իր երազած հայրենիքը չէ. «Մենք ինչքան երկար ապրենք, ինչքան շատ բան տեսնենք, միևնույն է, մեր երազած հայրենիքն անընդհատ պետք է լինի և միշտ պետք է ինչ-որ առավելություններ ունենանք և նորից ձևակերպենք նոր առավելությունների համար»:
Հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքար սկսելու կամք իսկապե՞ս իշխանություններն ունեն՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իշխանության հիմնական գաղափարախոսություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, պարզապես վերջին շրջանում ավելի ակնառու դարձնելու համար ստեղծում ենք որոշակի կարգավիճակներ փոխելու առումով նաև դեմն առնել կոռուպցիայի: Կոռուպցիան ամբողջ աշխարհում է տիրել, տարբեր երկրներում տարբեր չափով և մինչև այսօր էլ աշխարհը պայքարում է կոռուպցիայի դեմ: Կարծում եմ՝ վերջին շրջանում կարող ենք ավելի մեծ արդյունք գրանցել»:
Դիտարկմանը, թե այսինքն՝ առաջիկայում կարող ենք ակնկալել, որ մենաշնորհներ չեն լինի, գործարար պատգամավորներ ու օլիգարխները կբացառվեն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենաշնորհները, գործարար պատգամավորներն ու օլիգարխները չեմ կարծում մեր ժողովրդի սոցիալական վիճակը ստեղծողներն են: Մեր ժողովուրդն ինքը պետք է կարողանա շատ վստահ իրեն զգա, որպեսզի եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր խանգարում են ժողովրդի առաջընթացին, կարողանան պաշտպանել նաև դրանցից»:
Ի պատասխան հարցի, թե համակարծիք է, որ պայքարը պետք է վերևից սկսել, որպեսզի հասարակությունը հավատա, որ սա հերթական հայտարարությունը չէ, նա նշեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում գալիս է իշխանությունների թևի մեջ, սա է կոռուպցիայի դեմ պայքարը, այսինքն՝ այստեղ վերևից և ներքևից սկսելու խնդիր գոյություն չունի, որտեղ կա կոռուպցիա, այնտեղ պետք է պայքար լինի, որպեսզի այն վերանա»:
Tert.am
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34