Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները:
«Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառված բռնությունը որակվել է որպես իրավաչափ գործողություն: Անկախ հետագա քննության արդյունքներից՝ տեղի ունեցածին շատ կարճ ժամանակ անց նման գնահատական տալը քննության վրա ճնշում գործադրելու և ուղղորդելու բացահայտ միտում ունի, ինչն արդեն իսկ հիմնավոր կասկած է հարուցում քննության հետագա օբյեկտիվ լինելու վերաբերյալ:
Պահանջում ենք՝
1. Պատշաճ, բոլոր իրավական ընթացակարգերի պահպանմամբ իրականացնել քննություն՝ անձեռնմխելիությամբ օժտված անձի, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունների մեղավորներին բացահայտել և ենթարկել քրեական պատասխանատվության:
2. Հաշվի առնելով այն բազմաթիվ փաստերը, որ նմանատիպ բռնությունները կրում են շարունակական և պարբերական բնույթ՝ պահանջում ենք առարկայական քայլեր ձեռնարկել՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար»,-ասված է Հելսինկյան ասոցիացիայի տարածած հայտարարությունում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47