Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14 ընտրությունների արդյունքներով մասնակից ուժերի ստացած մանդատների թիվը կհրապարակի վերջնական արդյունքները հրապարակելուց հետո: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Նման հաշվարկ չի կատարվել, որովհետև մինչև ընտրությունների վերջնական ամփոփումը կա ժամկետ, որը նախատեսված է դիմում-բողոքներ ներկայացնելու, գրանցամատյաններում կատարված գրառումները ուսումնասիրելու և դրանցով համապատասխան որոշումներ կայացնելու համար: Երբ կկազմվի արդյունքների վերջնական արձանագրություն, այդ ժամանակ էլ կլինի մանդատների բաշխում»,- ասաց նա:
Իսկ հաշվարկի մեխանիզմը, ըստ Տիգրան Մուկուչյանն, շատ պարզ է. 65 մանդատը բաժանվելու է 3 ուժերի միջև նրանց ստացած ձայներին համապատասխան:
Հարցին՝ ստացե՞լ են դիմումներ ընտրակաշառքների, խախտումների վերաբերյալ, Մուկուչյանը պատասխանեց, որ ոչ տարածքային ընտրական հանձնաժողովներ, ոչ էլ ԿԸՀ, նման դիմումներ չեն ստացվել: «Այսօր 12:00-ից սկսած մինչև 18:00-ն դիմումներ կարող են ներկայացվել տարածքային ընտրական հանձնաժողովներ, իսկ վաղը առավոտյան 9:00-ից 11:00-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Եթե նման դիմումներ լինեն, նշված ժամկետներում սահմանված կարգով կդառնան քննության առարկա»,- նշեց ԿԸՀ նախագահը:
tert.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32