Խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի քանի քաղաքական ուժեր ինչպես Երևանի ավագանու ընտրություններից առաջ, այնպես էլ հետընտրական շրջանում չեն մեկնաբանում մայրաքաղաքի ընտրություններին առնչվող գործընթացները՝ սկսած այն հարցից, թե մասնակից որ քաղաքական ուժին են սատարում, վերջացրած ընտրությունների ընթացքի վերաբերյալ գնահատականներով:
Այդուհանդերձ, 5-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, լիովին օգտվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներն իրենց ներկայացուցիչներով լրացնելու իրավունքից:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ի ընտրություններին ընդառաջ այս քաղաքական ուժերը չհայտարարեցին, թե իրենց համակիրներն ում օգտին կարող են քվեարկել, բացի «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից», որի ներկայացուցիչները հայտարարել էին, որ սատարում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին:
«Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Մհեր Շահգելդյանը հետընտրական գործընթացներին վերաբերվող հարցը լսելուց հետո խնդրեց պարզաբանում ստանալ ՀՎԿ լրատվականից։ Կուսակցության լրատվական բաժինը, սակայն, չէր պատասխանում հեռախոսազանգերին։
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե քաղաքական արձակուրդի մեջ է և որևէ հարցի չի ցանկանում պատասխանել: Նշենք, որ «Ժառանգությունն» ավելի ուշ հետընտրական շրջանին առնչվող հայտարարություն էր տարածել:
«Հայ ազգային կոնգրեսից» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ևս չպատասխանեցին հեռախոսազանգերին՝ բացառությամբ ԲՀԿ նորընտիր պատգամավոր Վարդան Բոստանջյանի, որը, սակայն, ներկայացնում էր ոչ թե կուսակցության պաշտոնական, այլ իր անձնական տեսակետները:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58