Հայաստանի Հանրապետությունը և Կատարի Պետությունը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ առևտրաշրջանառության աճին նպաստող քայլեր նախաձեռնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Կատարի Պետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Շեյխ Ահմադ բին Ջասիմ Ալ Թանիի հետ հանդիպումից հետո: Կ արայանը Կատար է մեկնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում:
«Կատարի Պետության էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման հիմնական նպատակը պայմանավորվածություններ ձեռք բերելն էր հետագա համագործակցության ձևաչափերի շուրջ. մենք այդ պայմանավորվածությունները ձեռք բերեցինք: Ներկայացրեցինք ՀՀ ներդրումային միջավայրի գրավչությունը, մի քանի կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնք նրանք կարող են հենց առաջին իսկ փուլում իրականացնել: Ես հրավիրեցի իմ գործընկերոջը այցելել Հայաստան»,- նշեց Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով` հայկական կողմը առաջարկել է ներդրումներ իրականացնել խոստումնալից՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության և զբոսաշրջության ոլորտներում:
«Չի բացառվում, որ քննարկումների ընթացքում նոր ներդրումային ծրագրեր ծնվեն, նոր գաղափարներ ի հայտ գան: Մասնավորապես խոսել ենք նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր ներդրումների մասին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հնարավոր երկկողմ տնտեսական ֆորումի անցկացման վերաբերյալ»,- ընդգծեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Նրա ներկայացմամբ` երկու կողմերն էլ ընդունում են, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ներկայում շատ ցածր մակարդակի վրա են, և առկա է ցանկություն դրանք կտրուկ ավելացնել:
«Պայմանավորվեցինք իմ գործընկերոջ հետ, որ կլինենք մշտական կապի մեջ, կփորձենք պետական-մասնավոր և մասնավոր-մասնավոր համագործակցության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի»,- նշեց Կարայանը:
ՀՀ և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1997թ. նոյեմբերի 5-ին: 2016թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 468.3 հազար (աճ` 45.2%) դոլար: Արտահանումը կազմել է 14.7 հազար (աճ՝ 3.5 անգամ) դոլար: Ներմուծումն` ըստ ապրանքի ծագման երկրի` 453.6 հազար (աճ՝ 42.5%) դոլար, ներմուծումն ըստ առևտուր անող երկրի` 430.2 մլն (աճ՝ 84.9%) դոլար: Այս տարվա հունվար-մարտին առևտրաշրջանառությունը կազմել է 38.3 հազար (աճ` 4.1 անգամ) դոլար:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01