Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» պրոդյուսերական նախագիծն էկրաններ դուրս կգա սեպտեմբերի մեկին: Այս մասին հայտնել է ֆիլմի տարածման համար պատասխանատու The Walt Disney Company ընկերության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 14-ին Սոչիում՝ ռուսական «Կինոտավր» փառատոնի մրցանակաբաշխության արարողության փակման շրջանակում: Հայտնի է, որ 2015 թվականին Աննա Մելիքյանի ռեժիսորական աշխատանքը՝ «Սիրո մասին» ֆիլմը, արժանացել է այդ փառատոնի գլխավոր՝ «գրան պրի» մրցանակին:
Նշվում է, որ կատակերգությունը պատմում է սովորական մարդկանց մասին, որոնք կորել են մեծ քաղաքում. նրանք հանդիպում են, և յուրաքանչյուրն ունի իր սիրո պատմությունը: Ֆիլմի ռեժիսորներն են Աննա Մելիքյանը, Պավել Ռումինովը, Նատալյա Մերկուլովան և Ալեքսեյ Չուպովը:
Հայտնի է, որ ֆիլմում խաղացել են Ջոն Մալկովիչը, Ինգեբորգա Դապկունայտեն, Տինա Դալակիշվիլին, Ֆյոդոր Բոնդարչուկը, Վիկա Իսակովան, Մակսիմ Մատվեևը, Աննա Միխալկովան, Ֆյոդոր Լավրովը և այլն:
12:16
12:02
11:45
11:27
11:03
10:48
10:35
10:17
10:02
09:47
09:35
09:17
09:02
18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32